Ծղուկ լեռ
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ծղուկ, լեռնազանգված և հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սիահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Ողջի և Որոտան գետերի ջրբաժանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծղուկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ծղուկ, Տեսակ ...
Ծղուկ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Շահումյանի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Սյունիքի բարձրավանդակ |
Վերջին ժայթքում | մ.թ.ա. 3000 ± 300 տարի |
Փակել
Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։
Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան։ Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։