Ծմակահող - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ծմակահող.

Ծմակահող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Ծմակահող
Ծմակահողի Սբ. Ստեփանոս եկեղեցի
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1052 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն228[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծմակահողցի
Ժամային գոտիUTC+4
##Ծմակահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծմակահող, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 47 կմ հարավ-արևմուտք` Վաճառ գետի աջ ափին՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 900 հեկտար։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց (ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի անվան), ակումբ, բուժկետ։ Գյուղում է կիսաքանդ Ս. Ստեփանոս (XII դար), շրջակայքում՝ Հարավա, Մանքա, Անկնունք եկեղեցիները, Վաճառ գյուղաքաղաքի ավերակաները։ Գյուղաքաղաքը որպես վաճառաշահ կենտրոն զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII դար)։ Օտար նվաճողները ավերել են գյուղաքաղաքը, բնակիչները տեղափոխվել են Վաճառ գետի աջ ափը, հատել անտառը (ծմակը) և հիմնել Ծմակահողը։

Ծմակահողը Արցախյան ազատամարտին

1988-ին Ծմակահողում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. կազմավորվել է կամավորական ջոկատ, որը 1992-ից Խաչենի գումարտակի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Հակոբ Կամարի և այլ ուղղությունների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծմակահողից հրամանատար է եղել Ա. Մանվելյանը։ Ծմակահողից զոհվել է 10 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 275։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ծմակահող
Listen to this article