Ծնծղա
հարվածային երաժշտական գործիք / From Wikipedia, the free encyclopedia
Ծնծղա, հարվածային երաժշտական գործիք` անորոշ բարձրության հնչողությամբ։ Ծնծղան հայտնի է վաղ ժամանակներից Հայաստանում (մ.թ.ա. VII դար[2]), Չինաստանում, Հնդկաստանում, ավելի ուշ Հունաստանում և Թուրքիայում։
Ծնծղա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | concussion vessels? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 111.142[1] |
Ձայնանմուշ |
Իրենից ներակայացնում է հատուկ համաձուլվածքներից պատրաստված ուռուցիկաձև սկավառակ։ Ծնծղայի մեջտեղում կա անցք` նախատեսված գործիքը ձգանին կամ պարանին ամրացնելու համար։
Գործիքը նվագելու հիմնական հնարքներից են` հարվածներ տարբեր փայտիկներով և թակիչներով կախված սկավառակներին, զույգ ծնծղաների միմյանց հարվածներ և նվագ աղեղով։ Ձայնը դադարում է այն ժամանակ, երբ երաժիշտը սկավառակները դնում է կրծքին։
Որպես կանոն` սկավառակները, մեծ թմբուկի հետ միաժամանակ, կազմում են ուժեղ հարվածները։ Նրանց նոտաները գրվում են կողք կողքի։ Սկավառակների ձայնը forte նրբերանգում կտրուկ է, փայլուն, վայրի, piano-ում` առեղծվածային և ավելի փափուկ։ Նվագախմբում ծնծղաները ամենից առաջ դինամիկորեն ընդգծում են գագաթնակետը, բայց երբեմն էլ նրանց դերը գունագեղ ռիթմն է կամ հատուկ գեղարվեստական էֆեկտը[3]։
Երաժիշտները խոսակցականում երբեմն ծնծղաների խմբին անվանում են «երկաթ»[4]։