Ծոփքի միացումը Մեծ Հայքին
From Wikipedia, the free encyclopedia
Ծոփքի միացումը Մեծ Հայքին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության արքա Տիգրանի կողմից պատմական Հայաստանի մաս կազմող Ծոփք նահանգի միացումը հայոց տիրակալությանը։ Մեծ Հայքում պետականության վերականգնման ժամանակ Արտաշես I-ի միավորիչ գործունեության արդյունքում Ծոփքը չի հայտնվում Մեծ Հայքի թագավորության կազմում և վերջինիս միանում է միայն տասնյակ տարիներ հետո։
Թվական | մ․թ․ա․ 94 թվական |
---|---|
Մասն է | Տիգրանյան նվաճումներ |
Վայր | Ծոփք, Մեծ Հայք |
Արդյունք | Ծոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը |
Հակառակորդներ | |
Արտաշեսյանների թագավորություն | Ծոփքի թագավորություն |
Հրամանատարներ | |
Տիգրան Մեծ | Արտանես Ա |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
|
Ծոփքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով՝ հանդիսանալով հայկական քաղաքակրթության օրրաններից մեկը, որը հիշատակված է Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում։ Մ․թ․ա․ 95 թվականին երկրի գլուխ անցնելով՝ Տիգրան Բ-ն սկսում է հայոց պետականության կազմից դուրս գտնվող հայկական հողերի միավորման գործընթացը և առաջինը կանգ է առնում Ծոփքի վրա։ Մ․թ․ա․ 110 թվականից ի վեր Ծոփքի թագավորությունում իշխում էր Արտանես արքան, որի օրոք սկսել էր թագավորության լճացումը։ Մ․թ․ա․ 94 թվականին հայկական զորքերը մտնում են Ծոփք և գահընկեց անում իշխող Երվանդականներին։
Այսպիսով՝ մ․թ․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը գրավում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքի թագավորությանը։ Վարչական բարեփոխումների արդյունքում մեկ տարի անց՝ մ․թ․ա․ 93 թվականին, Տիգրանը Ծոփք նահանգին է միացնում նաև Մելիտենեի (ներկայումս հայտնի է որպես Մալաթիա) շրջանը կամ գավառը։