Հյուսիսային Կորեա
From Wikipedia, the free encyclopedia
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն[Ն 1] (կրճատ՝ԿԺԴՀ, կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), պետություն Արևելյան Ասիայում, որը առավել հայտնի է Հյուսիսային Կորեա ոչ պաշտոնական անունով։ Գտնվում է Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Հարավում ցամաքային սահման ունի Կորեայի Հանրապետության հետ (պետություններն առանձնացված են ապառազմականացված գոտիով), հյուսիսում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Արևմուտքից երկիրը ողողվում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով։
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն կորեերեն՝ 조선민주주의인민공화국 |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Փհենյան 39°2′N, 125°45′E | |||
Պետական լեզուներ | Կորեերեն | |||
Կառավարում | տոտալիտար դիկտատուրա | |||
- | Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ | Կիմ Յոնգ Նամ | ||
- | Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար | Կիմ Ջոնգ Ուն | ||
- | Կառավարության նախագահ | Չո Ռեն Հե | ||
Հաստատում (բաժանում Կորեայի) | ||||
- | Անկախության հայտարարություն | մարտի 1 1919 | ||
- | Անկախություն | օգոստոսի 15 1945 | ||
- | Պաշտոնական հայտարարություն | սեպտեմբերի 9 1948 | ||
- | Ջրային (%) | 4.87 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 23,301,725 (48-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $22.85 միլիարդ (85-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,007 (149-րդ) | ||
Արժույթ | Հյուսիսային Կորեայի ուոն (₩) (KPW) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+8:30) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+8:30) | ||
Ազգային դոմեն | .kp | |||
Հեռախոսային կոդ | +850 |
Երկրի տարածքը 120,540 կմ² է[Ն 2], բնակչությունը, ըստ 2019 թվականի գնահատականի, ավելի քան 25 միլիոն մարդ։ Տարածքով այն աշխարհում զբաղեցնում է 98-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 50-րդը։
Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Փհենյանն է։ Պաշտոնական լեզուն կորեերենն է։
Համաձայն սահմանադրության՝ ունիտար սոցիալիստական պետություն է։ Պետության պաշտոնական գաղափարախոսությունը Ջուչեն է։ Կան սոցիալիստական 3 կուսակցություններ՝ Կորեայի աշխատավորական կուսակցությունը, Կորեայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Երկնային ուղու երիտասարդ ընկերներ» կուսակցությունը, միավորված «Միացյալ դեմոկրատական հայրենիք ճակատ» կոալիցիայում, որից էլ հանդես են գալիս ընտրություններում։ Փաստացի ղեկավարությունը պատկանում է Կորեայի աշխատավորների կուսակցությանը։
Ստորաբաժանվում է 14 վարչատարածքային միավորների, որոնցից 9-ը գավառներ են, 2-ը՝ անմիջական ենթակայության քաղաքներ, 3-ը՝ հատուկ վարչական շրջաններ։
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը մոնոէթնիկ պետություն է, կորեացիները կազմում են բնակչության մոտ 99%-ը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը աթեիստներ են։
Արդյունաբերական-ագրարային երկիր է՝ խառը զարգացող տնտեսությամբ։ Անվանական ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 17,364 մլրդ ԱՄՆ դոլար (մոտ 685 դոլար մեկ շնչի հաշվով)։ Դրամական միավորը հյուսիսկորեական վոնն է։
Կորեական պետականությունն իր պատմությունը սկսում է մ.թ.ա. 4-3-րդ դարերից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Կորեան, որը նախկինում գտնվում էր Ճապոնական կայսրության վերահսկողության տակ, բաժանվեց 2 մասի՝ հյուսիսային, որն անցավ ԽՍՀՄ իրավասության տակ, և հարավային, որը վերահսկվում էր ԱՄՆ-ի կողմից։ 1948 թվականի սեպտեմբերի 9-ին Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը հռչակվել է խորհրդային օկուպացիոն գոտու տարածքում` օգոստոսի 15-ին ամերիկյան օկուպացիոն գոտում Կորեայի Հանրապետության հիմնադրումից հետո։ Հետագա Կորեական պատերազմը (1950-1953) ամրացնում է երկրի բաժանումը։
Փաստացի համարվում է ամբողջատիրական[1][2][3] բռնապետություն[4][5][6][7][8]։ ԿԺԴՀ-ն հետևում է մեկուսացման քաղաքականությանը։ Հյուսիսային Կորեայի միջուկային հզորացումը տարածաշրջանում համարվում է լարվածության աղբյուր։