ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (ռեկորդներ)
From Wikipedia, the free encyclopedia
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը և ոսկե գավաթը բնորոշվում են վիճակագրական տվյալների բավական թույլ բազայով, որովհետև հատկապես 1963-1971 թթ. խաղարկությունների տեխնիկական հաշվետվությունները խիստ սահմանափակ են։ Վիճակագրական տվյալների հիման վրա ռեկորդների առանձնացման համար լրացուցիչ ժամանակի արդյունքում ավարտված հանդիպումները հաշված են որպես հաղթանակ և պարտություն, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավարտված հանդիպումները՝ ոչ ոքի։