ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 (ընտրական մրցաշար)
From Wikipedia, the free encyclopedia
1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգները, գործող չեմպիոն Մեքսիկան, ինչպես նաև՝ Կանադան, որն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից, և նրա փոխարեն հրավիրվեց Ճամայկան։ Մեկ ուղեգիր էլ ստացավ մրցաշարին հրավիրված Բրազիլիան։ Կենտրոնամերիկյան զոնայում ընտրական մրցաշարի դեր կատարեց UNCAF-ի ազգերի գավաթի 1997 թ. խաղարկությունը, իսկ կարիբյան զոնայում՝ կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունները։