Կաբալա (եբրայերեն՝ קַבָּלָה‎ — «ստացում», «ավանդաբար ստացված»), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ։ Ձևավորվել է X դարում։ Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուդայականությանը։ X-XI-րդ դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի անվանում։ Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորականության և նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Ըստ Կաբալայի` այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կաբալայի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաբալա (այլ կիրառումներ)
Կաբալայական Կենաց ծառը 10 սֆիրաներով

Կաբալայի հիմնական դրույթներն արտացոլված են «Սեֆեր Յեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ. և «Զոհար»-ում («Լույս», XIII դար

Լինելով մեսիական ուսմունք` Կաբալան մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես վերածննդի դարաշրջանում։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 148
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբալա» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.