Կաբո Սան Լուկաս

բնակավայր Մեքսիկայում From Wikipedia, the free encyclopedia

Կաբո Սան Լուկասmap

Կաբո Սան Լուկաս կամ պարզապես Կաբո (իսպաներեն՝ Cabo San Lucas, Իսպաներեն արտասանություն՝ [ˈkaβo san ˈlukas], թարգմանաբար նշանակում է «Սուրբ Ղուկասի հրվանդան»), առողջարանային քաղաք Մեքսիկայի Բախա Կալիֆոռնիա Սուր նահանգում՝ Կալիֆոռնիա թերակղզու հարավային ծայրին։ 2015 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 81.111[1]: Կաբո Սան Լուկասը հարևան Սան Խոսե դել Կաբո քաղաքի հետ մեկտեղ ձևավորում է Լոս Կաբոս անվանումով հայտնի մետրոպոլիսային տարածքը, որտեղ 2015 թվականին ապրում էր շուրջ 306 հազար մարդ[1]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Կաբո Սան Լուկաս
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՀամայնքLos Cabos, México?
Հիմնադրված է1828 թ.
ԲԾՄ11 մետր
Բնակչություն68 463 մարդ (2010)
Հեռախոսային կոդ624
Փոստային դասիչ23450–23478
Պաշտոնական կայքloscabos.gob.mx(իսպ.)
Thumb
Կաբո Սան Լուկաս (Մեքսիկա)
Փակել

Կաբո Սան Լուկասը համարվում է Մեքսիկայի հինգ լավագույն զբոսաշրջային վայրերից մեկը[2]։ Հռչակվել է իր լողափերով, ջրասուզակների համար ստեղծված հարմարություններով, հանքային բուժիչ աղբյուրներով ու դրանց օգտագործմամբ համբավված առողջարաններով, El Arco de Cabo San Lucas ծովային կամարով, ծովային զվարճությունների համար առկա պայմաններով, գիշերային աշխույժ կյանքով։

Կաբոյի մերձակա ծովային ջրերը հայտնի են կենդանական հարուստ աշխարհով. ընդ որում՝ այստեղ հանդիպում են նաև կատվաձկներ, շերտավոր թրաձկներ, շնաձկներ, մախի-մախի (դորադո), երբեմն հայտնվում են նաև կետեր։ Կաբո Սան Լուկասի մերձափնյա ջրերում ամեն տարի հոկտեմբեր ամսին անց է կացվում թրաձկան որսի ամենաթանկ ու ամենախոշոր մրցաշարը, որը հայտնի է «Բիսբի Լոս Կաբոսում» անվանումով[3]։

Պատկերասրահ

Քույր քաղաք

Կլիմա

Կալիֆոռնիա թերակղզու ծայր հարավն ունի արևադարձային, անապատային կլիմա, որին Köppen climate classification-ի դասակարգմամբ տրվել է BWh նիշը։ Նույնիսկ ջերմաստիճանի մեծ տատանումների պայմաններում այստեղ սառնամանիքներ չեն լինում[5]։

Կաբո Սան Լուկասը նվազ անձրևոտ է, քան Սան Խոսե դել Կաբոն, թեև փոթորիկները երբեմն տևական ու առատ անձրևներ են բերում։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Odile փոթորկի առթած անձրևների պատճառով սողանքներ ու փլուզումներ են տեղի ունեցել՝ հանգեցնելով զգալի վնասների[6]։

Ծովի ջրի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 21–22 °C (70–72 °F)-ի, ամռանը՝ 28–29 °C (82–84 °F)[7]։

Մանրամասն տեղեկատվություն Կաբո Սան Լուկաս, 1951–2010 normals, extremes 1937–2010ի կլիմայական տվյալները, Ամիս ...
Կաբո Սան Լուկաս, 1951–2010 normals, extremes 1937–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36.0
(96.8)
37.0
(98.6)
37.0
(98.6)
41.0
(105.8)
40.0
(104)
41.5
(106.7)
41.0
(105.8)
44.0
(111.2)
44.0
(111.2)
41.0
(105.8)
38.0
(100.4)
37.0
(98.6)
44.0
(111.2)
Միջին բարձր °C (°F) 25.4
(77.7)
25.9
(78.6)
26.9
(80.4)
29.0
(84.2)
30.7
(87.3)
31.7
(89.1)
33.3
(91.9)
33.7
(92.7)
33.0
(91.4)
32.1
(89.8)
29.4
(84.9)
26.8
(80.2)
29.8
(85.6)
Միջին օրական °C (°F) 19.2
(66.6)
19.3
(66.7)
20.2
(68.4)
22.2
(72)
23.8
(74.8)
25.3
(77.5)
28.1
(82.6)
29.0
(84.2)
28.4
(83.1)
26.7
(80.1)
23.5
(74.3)
20.6
(69.1)
23.9
(75)
Միջին ցածր °C (°F) 13.0
(55.4)
12.7
(54.9)
13.5
(56.3)
15.4
(59.7)
17.0
(62.6)
19.0
(66.2)
22.8
(73)
24.2
(75.6)
23.9
(75)
21.4
(70.5)
17.5
(63.5)
14.5
(58.1)
17.9
(64.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 4.5
(40.1)
1.5
(34.7)
1.0
(33.8)
7.0
(44.6)
6.5
(43.7)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
10.0
(50)
1.0
(33.8)
5.0
(41)
1.0
(33.8)
Տեղումներ մմ (դյույմ) 11.7
(0.461)
3.4
(0.134)
1.8
(0.071)
1.3
(0.051)
0.1
(0.004)
0.0
(0)
13.3
(0.524)
48.5
(1.909)
82.3
(3.24)
32.2
(1.268)
11.5
(0.453)
14.5
(0.571)
220.6
(8.685)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1.2 0.4 0.3 0.1 0.1 0.0 1.1 2.9 3.3 1.6 0.7 1.0 12.7
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[8][9]
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Հունվ., Փետրվ. ...
Ծովի ջրի միջին ջերմաստիճանը
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
22.4 °C

72.4 °F

21.5 °C

70.7 °F

21.5 °C

70.6 °F

21.5 °C

70.7 °F

23.5 °C

74.3 °F

23.1 °C

73.5 °F

25.7 °C

78.2 °F

28.5 °C

83.2 °F

29.5 °C

85 °F

29 °C

84.1 °F

26.8 °C

80.2 °F

24 °C

75.3 °F

Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.