From Wikipedia, the free encyclopedia
Կազիս Բրադունաս (լիտ.՝ Kazys Bradūnas, փետրվարի 11, 1917[1][2], Vilkaviškis District Municipality, Լիտվա - փետրվարի 9, 2009[3][2][4], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանաստեղծ, մշակութային գործիչ, խմբագիր։ Մշակույթի ու արվեստի բնագավառում պետական մրցանակի դափնեկիր (1992)։
Կազիս Բրադունաս լիտ.՝ Kazys Bradūnas | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1917[1][2] |
Ծննդավայր | Vilkaviškis District Municipality, Լիտվա |
Վախճանվել է | փետրվարի 9, 2009[3][2][4] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Վիլնյուսի զանգերը» („Vilniaus varpai“, 1943) |
Պարգևներ | Ազգային մրցանակ մշակույթի ու արվեստի բնագավառում (1992) Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ (1994) |
Kazys Bradūnas Վիքիպահեստում |
Կազիս Կրադունասը ծնվել է 1917 թվականի փետրվարի 11-ին Վիլկավիշկիսի շրջանի Կիրշայ գյուղում։ Ավարտել է գիմնազիա Վիլկավիշկիսում։ Լիտվերեն ու լիտվական գրականություն է ուսումնասիրել նախ Կաունասում՝ Վիտովտուս Մեծի համալսարանում (1937 թվականից), ապա Վիլնյուսի համալսարանում։ 1944 թվականին հեռացել է Լիտվայից։ Ապրել է նախ Գերմանիայում, իսկ 1949 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և բնակվել Բալտիմորում ու Չիկագոյում։
Որոշ ժամանակ իր ապրուստը հոգացել է ֆիզիկական աշխատանք կատարելով։ Որոշ ժամանակ անց սկսել է խմբագրել լիտվացի գաղթականնների «Լիտերատուրոս լանկայ» (լիտ.՝ „Literatūros lankai“), «Այդայ» (լիտ.՝ „Aidai“), «Դրաուգաս» (լիտ.՝ „Draugas“) լրագրերի մշակութային հավելվածները։ Դարձել է լիտվական գաղթականության մշակույթի ակտիվ գործիչներից մեկը, կազմել է ու խմբագրել գրքեր ու անթոլոգիաներ։
Խմբագրել է Վիտաուտաս Մաչերնիսի «Պոեզիա» (լիտ.՝ „Poezija“, 1960) գիրքը, «Լիտվական գրականությունն օտարության մեջ, 1945-1967» (1968) քննադատական հոդվածների ժողովածուն։ Խմբագրել է «Հող» („Žemė“, Լոս Անջելես, 1951, երկրորդ հրատարակությունը՝ 1991) և „Lietuvių poezija išeivijoje, 1945–1971“ (1971) բանաստեղծական անթոլոգիաները։ Եղել է «Լիտվական գաղթականության գրականությունը, 1940—1990» („Lietuvių egzodo literatūra, 1940–1990“, 1992) գրքի կազմողներից ու խմբագիրներից մեկը։
1994 թվականին դարձել է Լիտվայի գրողների միության անդամ։ 1995 թվականին կնոջ՝ Կազիմերա Բրադունենայի հետ վերադարձել է Լիտվա ու բնակվել Վիլնյուսում։
Մահացել է 2009 թվականի փետրվարի 9-ին Վիլնյուսում և թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը։
Կազիս Բրադունասն սկսել է բանաստեղծություններ գրել դեռ գիմնազիայում սովորելու տարիներին։ Համալսարանում սովորելու տարիներին բանաստեղծությունները տպագրել է «Ժիդինիս» („Židinys“) և «Նաույոյի Ռոմուվա» („Naujoji Romuva“) ամսագրերում։ Առաջին գիրքը՝ «Վիլնյուսի զանգերը» („Vilniaus varpai“), լույս է տեսել 1943 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.