![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Milk_chocolate.jpg/640px-Milk_chocolate.jpg&w=640&q=50)
Կաթնային շոկոլադ
From Wikipedia, the free encyclopedia
Կաթնային շոկոլադ, պինդ շոկոլադե հրուշակեղեն է, որը պարունակում է կաթ, շաքար և կակաո:Այն շոկոլադի ամենաշատ սպառվող տեսակն է։ Շոկոլադն իսկզբանե վաճառվել և որպես ըմպելիք օգտագործվել է նախակոլումբիական ժամանակներում և Արևմտյան Եվրոպա մուտք գործելուց հետո։ Կաթնային շոկոլադ արդադրող հիմնական ընկերություններն են ՝ Ferrero, Hershey, Mondelez, Mars and Nestlé.Նրանք պատասխանատու են ամբողջ աշխարհում վաճառվող շոկոլադի կեսից ավելիի համար. Թեև ամբողջ կաթնային շոկոլադի չորս հինգերորդը վաճառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում,Չինաստանում և Լատինական Ամերիկայում ավելի ու ավելի մեծ քանակություններ են սպառվում:Թեև համն ու կառուցվածքը դրա հաջողության բանալին են, կաթնային շոկոլադը պատմականորեն համարվել է առողջ սնունդ՝ մասնավորապես երեխաների համար:Վերջին ապացույցները ցույց են տալիս, որ այն հնարավոր է ապահովի առաղջության համար օգտակար հակաօքսիդանտներ։
![]() | |
Տեսակ | Շոկոլադի տեսակներ |
Ենթատեսակ | շոկոլադ և chocolate and sugar confectionery? |
![]() |
Շոկոլադ բառը անգլերեն լեզու է եկել 1600-ական թվականներին, սակայն սկզբում նկարագրելով դառը շոկոլադը։ "Կաթնային շոկոլադ" տերմինի առաջին օգտագործումը մի ըմպելիքի վերաբերյալ էր, որը 1687-ին Ջամայկայից Լոնդոն էր բերվել, բայց կաթնային շոկոլադի սալիկը հայտնագործվեց միայն այն շամանակ, երբ 1875-ին շվեցարացի գյուտարար Դենիել Պիտերը հաջող ձևով միացրեց կակաոն և խտացրած կաթը։ Շվեցարիան արագորոն զարգացավ որպես կաթնային շոկոլադի արտադրության կենտրոն, հատկապես, երբ Ռոդոլֆ Լինդտը զարգացրեց կոնչին, և մեծապես արտահանեց միաջազգային շուկա։ Կաթնային շոկոլադը հայտնի դարձավ քսաներորդ դարի սկզբում Milka- ի, Cadbury Dairy Milk- ի Hershey սալիկի թողարկմամաբ,ինչը հանգեցրեց աշխարհում կակաոյի օգտագործման կտրուկ աճին։ Միևնույն ժամանակ կաթնային շոկոլադը միացվում էր այլ բաղադրիչների հետ, որոնցից է նուգան՝ սալիկների լայն բազմազանություն ստանալու համար։ Այդպիսի ընկերություններ են՝ Toblerone-ն 1908-ին, Goo Goo Cluster-ը 1912-ին և Kit Kat-ը 1935-ին. Կաթնային շոկոլադի համաշխարհային տարածումը շարունակվեց նաև հաջորդ հարյուրամյակում՝ շուկայում աճող համախմբման հետ մեկտեղ։ Բոլորովին վերջերս տեղի ունեցած զարգացումը Fair Trade-ի և UTZ Certified-ի շոկոլադի ներմուծումը, որի նպատակն էր հաճախորդների համար էթիկական երաշխիկ ապահովելը։ 2018-ին կաթնային շոկոլադի շուկան արժեր 63.2 միլիարդ դոլար.