Կալիմաքոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիմաքոս | |
---|---|
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 310 |
Ծննդավայր | Կիրենա |
Վախճանվել է | մոտ. մ. թ. ա. 240 |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրադարանավար, գրող, էպիգրամաների հեղինակ, առասպելագիր և elegist |
Լեզու | հին հունարեն |
Ազգություն | հույն |
Ժանրեր | Neoteric? |
Callimachus Վիքիպահեստում |
Կալիմաքոս (հուն․՝ Καλλίμαχος; շուրջ մ.թ.ա. 310, Կիրենե, Եգիպտոս - շուրջ մ.թ.ա. 240, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հելլենիստական դարաշրջանի հին հույն բանաստեղծ, ալեքսանդրյան գրական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, գրական նոր ժանրի՝ փոքր չափերի պոեզիայի ստեղծողը։ Ըստ անտիկ հեղինակների վկայությունների՝ գրել է շուրջ 800 անուն գիրք հին հույն գրականության բոլոր ժանրերում (ողբերգություն, սատիրական դրամաներ, քնարերգություն, յամբեր, դյութազնավեպ, էլեգիա և այլն)։
Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս)։ 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը։ Կալիմաքոսին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Գլխավորել է Ալեքսանդրիայի գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»)։ Պահպանվել են նրա 64 էպիգրամները։ Կալիմաքոսն ազդեցություն է գործել ուշ շրջանի հունական և հռոմեական պոեզիայի վրա[1]։
Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը։ Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա։
Ծանոթագրություններ
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 172, 1979 թ
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 172)։ ![]() |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.