Կալիարի
Իտալական մունիցիպալիտետ, համանուն մետրոպոլիայի և Սարդինիայի ինքնավար շրջանի մայրաքաղաքը / From Wikipedia, the free encyclopedia
Կալիարի (/kælˈjɑːri/, also UK: /ˌkæliˈɑːri, ˈkæljəri/, US: /ˈkɑːljəri/[1][2][3][4], {{IPA-it|ˈkaʎʎari|lang|It-Cagliari.ogg; սարդ.՝ Casteddu. սարդիներեն՝ kasˈteɖːu, լատին․՝ Caralis), քաղաք և նավահանգիստ Իտալիայում, Սարդինիա կղզու հարավում, Կալիարի գավառում[5]։ Հանդիսանում է Սարդինիա կղզու, Սարդինիայի մարզի ու ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաքը, ինչպես նաև Կալիարիի շրջանի վարչական կենտրոնը[6][7]։ Զբաղեցնում է 85, 45 կմ2 տարածք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կալիարի | |||||
Cagliari | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Շրջան | ՍարդինիաՍարդինիա | ||||
Գավառ | Կալիարի | ||||
Ներքին բաժանում | Pirri? | ||||
Մակերես | 85,45 կմ² | ||||
ԲԾՄ | 4±1 մետր | ||||
Բնակչություն | 156 650 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 070 | ||||
Փոստային ինդեքս | 09100 | ||||
Փոստային դասիչ | 09121–09131 և 09134 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA | ||||
Պաշտոնական կայք | comune.cagliari.it | ||||
| |||||
Կալիարիի սարդինյան անվանումը Casteddu է, որ նշանակում է ամրոց։ Բուն քաղաքն ունի շուրջ 155.000 բնակիչ[8], իսկ նրա մետրոպոլիսային տարածքում, որն ընդգրկում է Կալիարին և նրա մերձակա 16 բնակավայրեր, ապրում է ավելի քան 431.000 մարդ։ Եվրոստատի (Eurostat) տվյալների համաձայն՝ Կալիարիի ընդարձակ քաղաքային տարածքի բնակիչների թիվը հասել է 476.975-ի[9]։ Կալիարին Սարդինիայի խոշորագույն բնակավայրն է և բնակչության թվով 26-րդը Իտալիայում։