Կալյու Կանգուր
From Wikipedia, the free encyclopedia
Կալյու Կանգուր (էստ․՝ Kalju Kangur, հոկտեմբերի 25, 1925(1925-10-25), Վանա-Կուուստե, Կամբյա (Էստոնիայի շրջան), Տարտումաա, Էստոնիա - հունվարի 15, 1989(1989-01-15), Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ։
Կալյու Կանգուր էստ․՝ Kalju Kangur | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1925(1925-10-25) |
Ծննդավայր | Վանա-Կուուստե, Կամբյա (Էստոնիայի շրջան), Տարտումաա, Էստոնիա |
Վախճանվել է | հունվարի 15, 1989(1989-01-15) (63 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա |
1939-1944 թվականներին սովորել է Տարտուում` Հոգո Տրեֆների գիմնազիայում։ Նրա բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են «Postimees» թերթում 1943 թվականին։ 1949 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվում են տարբեր պարբերականներում։ Կանգուրի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1957 թվականին։ 1960 թվականին դարձել է Էստոնական ԽՍՀ գրողների միության անդամ։ Գրել է նաև սոնետներ ու էպիգրամներ։ Ճանաչված էր նաև որպես մանկական գրող։
Կալյու Կարգուի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆիններեն և այլ լեզուներով։ Կանգուրն ինքը թարգմանություններ է կատարել ռուսերենից։