քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կալցիումի կարբիդ, կալցիումի միացությունը ածխածնի հետ։ Քիմիական բանաձևը՝ CaC2։ Տեխնիկայում կիրառվող արժեքավոր կարբիդներից է։
Կալցիումի կարբիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալցիումի կարբիդ |
Քիմիական բանաձև | CaC₂ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ |
Մոլային զանգված | 1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,22 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 2300 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Բյուրեղային կառուցվածք | տետրագոնային համակարգ |
Դասակարգում | |
CAS համար | 75-20-7 |
PubChem | 6352 |
EINECS համար | 200-848-3 |
SMILES | [C-]#[C-].[Ca+2] |
ЕС | 200-848-3 |
RTECS | EV9400000 |
ChEBI | 6112 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Քիմիապես մաքուր կալցիումի կարբիդը անգույն է (տեխնիկականը՝ գորշ սպիտակավունից սև), խտություկը՝ 2200 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2300 °C։ Ջրի հետ փոխազդելիս անջատում է ացետիլեն՝
CaC2 + 2H2O → C2H2+ Ca (OH)2
Առաջացած ջերմությունը (30, 4 կկալ/մոլ) հեռացնելու համար ջուրը վերցվում է ավելցուկով։
Ստացվում է էլեկտրական վառարաններում (1900-1950 °C)՝ CaO + 3C → CaC2 + CO փոխազդեցությամբ։ Հումք են ծառայում կիրը, կոքսը կամ անտրացիտը։ Կիրառվում է գլխավորապես ացետիլեն, կալցիումի ցիանամիդ ստանալու և ալկալիական մետաղները վերականգնելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.