Կակաչներ
From Wikipedia, the free encyclopedia
Կակաչներ, այլ կերպ՝ «Ծաղկամանն ու ծաղիկները», Վինսենթ վան Գոգի կտավը, որի արժեքը գնահատվում էր 50-55 միլիոն դոլար[1]։ Այն 2010 թվականի օգոստոսին գողացվել է Կահիրեյի «Մուհամեդ Մահմուդ Խալիլ» թանգարանից, և մինչ այժմ չի գտնվել[2][3]։
Կակաչներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1887 |
բարձրություն | 65 սանտիմետր |
լայնություն | 54 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ |
ժանր | Նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Mohamed Mahmoud Khalil Museum? |
հավաքածու | Mohamed Mahmoud Khalil Museum? |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Poppy Flowers by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Եգիպտացի սպաները սխալմամբ ենթադրում էին, որ նրանց հաջողվել է գտնել նկարը գողությունից մի քանի ժամ անց, երբ Իտալիայից երկու կասկածյալներ փորձեցին անցնել սահմանն ու Կահիրեի միջազգային օդանավակայանից մեկնել Իտալիա[4]։ Նկարը մեկ անգամ արդեն գողացվել էր 1977 թվականի հունիսի 4-ին նույն թանգարանից և այն գտել էին միայն 10 տարի անց Քուվեյթում[5]։
Նկարը փոքր էր չափսերով՝ ընդամենը 65 x 54 սմ։ Կտավում պատկերված են դեղին ու կարմիր կակաչներ[6]։ Ենթադրվում է, որ Վան Գոգն այս կտավըստեղծել է 1887 թվականին՝ ինքնասպանություն գործելուց 3 տարի առաջ[7]։ Կտավում արտացոլում է Վան Գոգի հիացմունքը դեպի Ադոլֆ Մոնտիչելլին՝ իրենից տարիքով ավելի մեծ մի նկարիչ, ում աշխատանքով 1886 թվականին Վինսենթը խորապես ոգեշնչվել է Փարիզում[8]։