Կահիրեի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կահիրեի համալսարան (արաբ․՝ جامعة القاهرة), 1908-1940 թվականներին հայտնի որպես Եգիպտոսի համալսարան, 1940-1952 թվականներին՝ որպես Ֆուադ համալսարան (Եգիպտոսի Ֆուադ I արքայի պատվին), Եգիպտոսի առաջին պետական համալսարանն է։ Գլխավոր համալսարանական ավանը՝ կամպուսը, գտնվում է Գիզայում՝ Կահիրեից անմիջապես Նեղոսի երկայնքով։ Հիմնադրվել է 1908 թվականի դեկտեմբերի 21-ին[4]։ Չնայած սկզբում տեղակայվել է Կահիրեի տարբեր վայրերում, այնուամենայնիվ 1929 թվականի հոկտեմբերին նրա ֆակուլտետները՝ առաջինը արվեստների ֆակուլտետը, տեղակայվել են Գիզայի այժմյան գլխավոր կամպուսում։ Այն երկրորդ ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է Ալ-Ազհարի համալսարանից հետո՝ չնայած եղել են նաև բարձրագույն մասնագիտացված դպրոցների նախատիպեր, որոնք հետագայում դարձել են համալսարանի մաս կազմող քոլեջներ։ Ֆինանսավորվել և հիմնադրվել է որպես Եգիպտոսի համալսարան 1908 թվականին շարքային քաղաքացիների հանձնախմբի կողմից՝ թագավորության տրամադրած ֆինանսական միջոցներով։ Դարձել է պետական համալսարան 1925 թվականին Ֆուադ I արքայի օրոք[5]։ 1940 թվականին՝ Ֆուադ I-ի մահից չորս տարի անց, արքայի պատվին անվանվել է նրա անունով։ Ունի մոտավորապես 150000 ուսանող 20 ֆակուլտետներում և 3 ինստիտուտներում[6][7]։ Նրա շրջանավարտներից երեքը Նոբելյան մրցանակակիրներ են։ Պաշտոնական դասակարգմամբ աշխարհի հիսուն ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում է։
Կահիրեի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և համալսարան |
Հիմնադրված է | 1908 |
Ընդհանուր անձնակազմ | 12 158 մարդ |
Անդամակցություն | Association of African Universities?[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Եգիպտոս[3] |
Կայք | cu.edu.eg/ar/Home(արաբ.) |
Cairo University Վիքիպահեստում |
2006 թվականին ճարտարագիտության ֆակուլտետի շինարարության ինժեներական գործ, համակարգչային և հեռահաղորդակցության ինժեներական գործ մասնագիտություններում ներդրվել է կրեդիտային համակարգը։
2007 թվականին համալսարանը զարգացրել է մի քանի ծրագրեր՝ մեխանիկական դիզայնի ճարտարագիտություն, ճարտարապետական ինժեներական գործ և նավթաքիմիական ինժեներական գործ։ Հաջորդիվ՝ 2008 թվականին, ներդրվել է շինարարության ինժեներական ծրագիրը, իսկ 2009 թվականին՝ ջրի և շրջակա միջավայրի ինժեներական գործ ծրագիրը։