Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 8, 2016 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2012 եզրափակիչ ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին Ուկրաինայի, Կիև քաղաքի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ որոշվեց Եվրո 2012-ի հաղթողը: Իսպանիան, որը հաղթել էր Գերմանիային 1–0 հաշվով Եվրո 2008ի եզրափակչում, հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը` հաղթելով Իտալիային 4-0 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում և առաջին հավաքականը, որը երեք անգամ հաղթեց գլխավոր առաջնություններում` Եվրո 2008, 2010 թվականի աշխարհի գավաթ և Եվրո 2012: Այն ամենամեծ գոլային տարբերությամբ հաղթանակն էր Եվրոպայի եզրափակիչների պատմության մեջ:
![Հաղթող Իսպանիայի հավաքականը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Spain_national_football_team_Euro_2012_trophy_02.jpg/640px-Spain_national_football_team_Euro_2012_trophy_02.jpg)
Սովորաբար Եվրոպայի չեմպիոնը մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին, սակայն քանի որ Իսպանիան որակավորվել էր որպես 2010 թվականի Աշխարհի չեմպիոն, ապա Եվրոպայից Կոնֆեդերացիայի գավաթ 2013-ին մասնակցեց... Ավելին⇒