Կամպ Նոու
ֆուտբոլի մարզադաշտ է Իսպանիայի Բարսելոնա / From Wikipedia, the free encyclopedia
«Կամպ Նոու» (կատ.՝ Camp Nou, [kamˈnɔw]-ն թարգմանաբար նշանակում է «Նոր դաշտ»), ֆուտբոլային մարզադաշտ է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ «Բարսելոնայի» տնային մարզադաշտն է։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և rugby league? |
Ամբողջական անվանում | Camp Nou |
Նախկին անվանումներ | Estadio del FC Barcelona (1957–2000) թթ. |
Տեղագրություն | La Maternitat i Sant Ramon?[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Հիմնադրված | 1954 |
Կառուցված | 1957 |
Բացված | 1957 թ. սեպտեմբերի 24 |
Կառուցման գին | $ 288.000.000 |
Ճարտարապետ | Llorenç García-Barbón Fernández de Henestrosa?[2], Ֆրանգեսկ Միտժանս[2] և Josep Soteras i Mauri?[2] |
Սեփականատեր | FC Barcelona? |
Տարողություն | 93,053 (1957–1980) 121,749 (1980–1993) 115,000 (1993–1999) 98,772 (2005–2010) 99,354 (2010–2012) 99,786 (2012–)[3] 96,636 |
Տնային թիմ | Բարսելոնա ՖԱ |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | fcbarcelona.com/en/club/facilities/camp-nou/(անգլ.) |
Camp Nou Վիքիպահեստում |
«Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 57 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը։ «Կամպ Նոու» մարզադաշտը իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ «Կամպ նոու» մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսատես։ Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն ստադիոնների շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Կամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացետկա» մարզադաշտից։ «Կամպ Նոու»-ն ընդունել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը՝ 1992 թվականին, այդ թվում նաև եզրափակիչը։ Դաշտում բազմիցս անցկացվել են եվրոպական խոշոր մրցաշարերի եզրափակիչներ։ Բացի այդ մարզադաշտը հաճախ օգտագործվում է որպես երաժշտական հրապարակ։ Այստեղ համերգներով հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլք։