Կանադական տիեզերական գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
Կանադական տիեզերական գործակալություն (ԿՏԳ, ֆր.՝ Agence Spatiale Canadienne, ASC), հիմնադրվել է Կանադական տիեզերական գործակալության ակտի հիման վրա, որը թագավորական հավանության է արժանացել 1990 թվականի մայիսի 10-ին։ Գործակալությունը հաշվետու է Կանադայի Նորարարության, գիտության և տնտեսական զարգացման նախարարությանը։ Կանադական տիեզերական գործակալության ներկայիս նախագահն է Սիլվան Լապորտը, որն այս պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 9-ին 2015 թվականի փետրվարի 27-ի նշանակումից հետո[2]։
Արագ փաստեր Կանադական տիեզերական գործակալություն, Տեսակ ...
Կանադական տիեզերական գործակալություն | |
---|---|
Տեսակ | տիեզերական գործակալություն և Կանադական դաշնային վարչություն կամ գործակալություն |
Երկիր | Կանադա |
Հապավում | CSA և ASC |
Հիմնադրված | մարտի 1, 1989 |
Գլխադասային գրասենյակ | Լոնգյոյ, Քվեբեկ, Կանադա, John H. Chapman Space Centre և Քվեբեկ, Կանադա |
Անձնակազմ | 670 մարդ (2016)[1] |
Կայք | asc-csa.gc.ca(անգլ.)(ֆր.) |
Փակել
ԿՏԳ գլխամասը գտնվում է Լոնգեյի Ջոն Հ. Չեփմեն տիեզերական կենտրոնում։ Գործակալությունը գրասենյակներ ունի նաև Օտտավայում` Դեյվիդ Ֆլորիդա լաբորատորիա, կապի փոքրիկ գրասենյակներ Հյուստոնում, Վաշինգտոնում և Փարիզում։