Կանադայի ազգային խորհրդանիշեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի ազգային խորհրդանիշեր, խորհրդանիշեր, որոնք օգտագործվում են Կանադայում և արտասահմանում` երկիրն ու նրա ժողովրդին ներկայացնելու համար։ Հատկանշական է, որ թխկու տերևի օգտագործումը որպես Կանադայի խորհրդանիշ գալիս է դեռևս 18-րդ դարի սկզբից և պատկերված է Կանադայի ներկայիս և նախկին դրոշների, կանադական մետաղադրամի և զինանշանի վրա։
Թագը խորհրդանշում է Կանադայի միապետությունը[1] և պատկերված է զինանշանի (օգտագործվում է խորհրդարանականների և կառավարության մարմինների կողմից), գլխավոր նահանգապետի դրոշի[1], շատ նահանգների և տարածքների զինանշանների, Կանադայի կառավարության հերալդիկ խորհրդանիշերի, Կանադայի զինված ուժերի, Կանադայի թագավորական ռազմական քոլեջի, Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP), բազմաթիվ զորագնդերի և այլ ոստիկանական ուժերի վրա, շենքերի, ինչպես նաև որոշ ավտոճանապարհային նշանների ու վկայականների վրա։ Բացի այդ, թագուհու պատկերը կարելի է տեսնել Կանադայի կառավարական շենքերում, ռազմական տեղայնքներում ու դպրոցներում, կանադական նամականիշերի, 20 դոլարի և բոլոր մետաղադրամների վրա։