Կանադայի կոմունիստական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի Կոմունիստական կուսակցությունը (անգլ.՝ Communist Party of Canada, ֆր.՝ Parti communiste du Canada, ԿԿԿ), կոմունիստական կուսակցություն Կանադայում։
Կանադայի կոմունիստական կուսակցություն անգլ.՝ Communist Party of Canada և ֆր.՝ Parti communiste du Canada | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն և կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | մայիսի 28, 1921 |
Գաղափարախոսություն | կոմունիզմ[1] և մարքսիզմ-լենինիզմ[1] |
Քաղաքական հայացք | ծայրահեղ ձախ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր և դեղին |
Շտաբ | 290A Danforth Avenue, Տորոնտո, M4K 1N6 |
Թերթ | «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tribune») |
Միջազգային պատկանելություն | International Meeting of Communist and Workers' Parties? |
Կայք | communist-party.ca |
![]() |
Ստեղծվել է 1921 թվականին, Գուելֆի հիմնադիր համագումարում։ 1922-1924 թվականներին անվանվել է Կանադայի բանվորական կուսակցություն (ԿԲԿ)։ 1924 թվականին մտել է Կոմինտերնի մեջ։ 1931-1935 թթ. և 1940-1943 թթ. գործել է ընդհատակում։ 1941 թ-ին (Խորհրդային Միության վրա Նացիստական Գերմանիայի հարձակումից հետո[2]) կանադացի կոմունիստները հանդես եկան երկրում հակաֆաշիստական ուժերի ազգային ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։ 1943 թվականին ստեղծվեց լեգալ մարքս-լենինյան կուսակցություն, որն անվանվեց բանվորական առաջադիմական կուսակցություն (ԲԱԿ)։ 16-րդ համագումարում (1959) ԲԱԿ-ը վերանվանվեց Կանադայի կոմունիստական կուսակցություն (ԿԿԿ)։ 21-րդ համագումարն ընդունեց նոր ծրագիր, որն առաջ քաշեց ձախ ուժերի միասնական ճակատ ստեղծելու խնդիր։
ԿԿԿ-ի կենտրոնական օրգանն է «Փիփլս վոյս» (People's Voice) թերթը։