Կանադայի մանկական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի մանկական թանգարան (անգլ.՝ Canadian Children's Museum), տեղակայված է Քվեբեկ նահանգի Գատինո քաղաքում գտնվող Կանադական պատմության թանգարանի ներսում։ Երկրի ամենահայտնի թանգարաններից մեկն է, այցելուների թիվը տարեկան կազմում է մոտավորապես կես միլիոն[1]։ Այն նաև Կանադայի խոշորագույն ցուցահանդեսային կենտրոնն է (30002մետր), հատուկ նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների և նրանց մեծահասակ ուղեկիցների համար։ Տարածքի մեծ մասը նվիրված է թանգարանի մշտական ցուցադրությանը՝ «Մեծ արկածին»[2]։ Թանգարանը ներկայացնում է նաև ներքին կազմակերպված կամ այլ հաստատություններից ձեռք բերված հատուկ ցուցահանդեսների փոփոխման ծրագիր[3]։
Կանադայի մանկական թանգարան | |
---|---|
Տեսակ | մանկական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Գատինո |
Մասն է | Կանադական պատմության թանգարան |
Հիմնադրվել է | 1989 |
Այցելուներ | 500 000 մարդ |
Կայք | historymuseum.ca/visit/childrens-museum/(անգլ.) |
Մանկական թանգարանը ղեկավարվում է Կանադական պատմության թանգարանի կորպորացիայի կողմից, որը հանդիսանում է դաշնային պետական կորպորացիա, որն իր հերթին պատասխանատու է Կանադական պատմության թանգարանին, Կանադայի պատերազմի թանգարանին, Կանադայի փոստային թանգարանին և Նոր Ֆրանսիայի վիրտուալ թանգարանին։