Կանայմա (ազգային պարկ)
ազգային պարկ / From Wikipedia, the free encyclopedia
Կանայմա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Canaima), ազգային պարկ Վենեսուելայի հարավ-արևելքում՝ Բրազիլիայի և Գայանայի սահմանի մոտ։ Պարկի մակերեսը մոտ 30000 կմ² է։ Գտնվում է Բոլիվար նահանգում և զբաղեցնում է նույնչափ տարածք, որքան Գրան Սաբանա բնական պարկը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կանայմայի ծովալճակը | |
Canaima National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Կանայմայի ծովալճակը | |
Երկիր | Վենեսուելա |
Տիպ | Բնական |
Չափանիշներ | vii, viii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Կոորդինատներ | 6°10′00″ հս․. լ. 62°30′00″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1994 (18 նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պարկը բացվել է 1962 թվականի հունիսի 12-ին և երկրում իր չափերով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն Պարիմա-Տապիրապեկո պարկին։ 1994 թվականին Կանայման գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Պարկի հիմնական տեսարժան և արժեքավոր վայրը այստեղ գտնվող Տեպուին է (սեղանաձև լեռներ)։
Առավել հայտնի տեպուի պարկ է Ռորայման (ավելի բարձր է և առավել հեշտ է բարձրանալու համար) և Աույանտեպուին, որտեղ գտնվում է հայտնի ջրվեժ Անխելը, որն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։
Ազգային պարկի տարածքը հայրենիքն է հնդկացիական պոմեն ժողովրդի համար, ովքեր տապուն համարում են որպես հոգիների տուն «մավարի»։ Այգին գտնվում է հեռավոր վայրում, ճանապարհները, որոնք կապում են բնակավայրերը, չափազանց քիչ են, այդ պատճառով էլ հիմնական տրանսպորտը փոքր ավիացիան է։
Տեղի բնակիչներն են պեմոնները, որոնք զբաղված են հիմնականում զբոսաշրջությամբ։