Կանանց ֆուտբոլ
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց ֆուտբոլ, գոյություն ուներ բավականին երկար ժամանակ, բայց մինչև 1970-ականները, երբ այն սկսեց կազմակերպված ձևեր ընդունել, սպորտը կապված էր բարեգործական խաղերի և ֆիզիկական վարժությունների հետ։ Մինչև 1970-ականները ֆուտբոլը դիտվում էր որպես տղամարդկանց սպորտ։ Կանանց ֆուտբոլի զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկան մեծ մրցումներ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Որոշ երկրներում կանանց ֆուտբոլը կանանց համար ամենահարգված թիմային խաղերից մեկն է։ Այն նաև կանանց այն սակավաթիվ մարզաձևերից է, որտեղ կան պրոֆեսիոնալ լիգաներ։
Կանանց ֆուտբոլի ճանաչման համար պայքարը հեշտ չէր։ Այս մարզաձևն իր առաջին ծաղկումն ապրեց դեռ 1920-ականներին Մեծ Բրիտանիայում, երբ որոշ հանդիպումներ հաճախում էին ավելի քան 50,000 հանդիսատես։ Բայց 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան քվեարկեց այն արգելելու համար իր անդամ ակումբների կողմից օգտագործվող բոլոր դաշտերում։ Արգելքը վերացվել է միայն 1971 թվականի հուլիսին։