Կաննե
From Wikipedia, the free encyclopedia
Կաննե[1] (իտալ.՝ Canne, լատին․՝ Cannae), հնագույն գյուղ Իտալիայի հարավ-արևելքում, որի մոտ մ. թ. ա. 216 թվականի օգոստոսի 2-ին Հաննիբալի բանակը (40 հազար հետևակ զորք և 10 հազար հեծելազոր) պարտության է մատնել Տերենտիոս Վառոնի և Պավլոս Էմիլիոսի ղեկավարած հռոմեական բանակը (80 հազար հետևակ զորք և 6 հազար հեծելազոր)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Կաննե | ||
իտալ.՝ Canne, լատին․՝ Cannae | ||
Գյուղի համայնապատկերը հեռվից | ||
Երկիր | Իտալիա | |
ԲԾՄ | 54 մետր | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 06 | |
Փոստային ինդեքս | 00042 | |
Փոստային դասիչ | 76121 | |
| ||
Փակել
Հռոմեացիները տվել են 48 հազար զոհ և 10 հազար գերի, Հաննիբալի բանակը՝ 6 հազար սպանված։ Կաննեի ճակատամարտը ռազմարվեստի պատմության մեջ մտել է իբրև հակառակորդի երկու թևերի շրջառման և լիակատար ջախջախման նմուշ։