Կանոսայի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Կանոսայի ամրոց (իտալ.՝ Castello di Canossa), Մատիլդա Տոսկանոսկայի ավերված ամրոցը Ապենինյան լեռներում, որը գտնվում է Ռենել Էմիլիա քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Իտալիա |
Հասցե | Canossa Castello ‒ Canossa (RE)[1] |
Վարչական միավոր | Կանոսա[2][3] |
Երկիր | Իտալիա |
Կառուցված | 1077 թվական |
Պատվիրող | Adalbert Atto of Canossa? |
Ընթացիկ սեփականատեր | House of Canossa? |
Իրադարձություններ | Ռեստավրացիա |
Կայք | castellodicanossa.it |
Castello di Canossa Վիքիպահեստում |
1077 թվականին, երբ կառույցը դեռ ամրոց չէր ճանաչվել, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիկ IV-ը, իրականացնում է «քայլ դեպի Կանոսա»։ Այդպիսով նա նվաստորեն դուրս է գալիս պապ Գրիգոր VII-ի դեմ։
Այդ իրադարձություններից քիջ առաջ, կայսր Հենրի IV-ը պայքարում էր կաթոլիկյան եկեղեցու դեմ ներդրման համակարգի համար։ Նա դա անում է, որպեսզի եպիսկոպոսները նշանակվեն միապետի կողմից, այլ ոչ թե պապական կառավարության։ Հռոմի պապ Գրիգոր VII-ը եկեղեցին բաժանեց էրետիկայից։ Եվ այդ ժամանակ՝ 1077 թվականի հունվարին, գահընկեց արված գերմանական կայսր Հենրի IV-ը երեք օր Հռոմի պապից ներողություն է խնդրում, ծնկի գալով Գրիգոր VII պատուհանի տակ։ Հենրի IV-ը ծնկի եկավ երեք օր և երեք գիշեր շարունակ[4]։ Ինչպես ասում են ժամանակակիցները, Գրիգոր VII-ը այդպես էլ չներեց գահընկեց արված կայսերը։ Նսեմացված Հենրի IV-ը հեռացավ՝ երդվելով Հռոմի պապից վրեժ լուծել։
1902 թվականին Հենրի IV-ը Կանոսայում պարտություն կրեց Մատիլդայի զորքերի կողմից։
Այժմ Կանոսիայի ամրոցը վերածվել է ավերակների, որի հետագա փլուզումը կանխազերծվել է, շնորհիվ վերականգնողական աշխատանքների[5]։ 1878 թվականին Իտալիայի հանրապետությունը գնում է ամրոցի ավերակները կոմս Վալենտայնից և հայտարարում է այն ազգային հուշարձան։