Կանո Նաոնոբու
ճապոնացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Կանո Նաոնոբու (ճապ.՝ 狩野 尚信, նոյեմբերի 25, 1607(1607-11-25) կամ 1607[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա[4] - մայիսի 7, 1650(1650-05-07) կամ 1650[1][2][3][…], Էդո, Ճապոնիա), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։ Կանո Նաոնոբուն Կանո Տանյուի կրտսեր եղբայրն է, որի հետ միասին կատարել են բազմաթիվ խոշորածավալ աշխատանքներ սյոգունատ Տոկուգավայի պատվերով։ Նաոնոբուի ոճը տարբերվում է իր եղբոր և Կանոի դպրոցի մյուս ներկայացուցիչների ոճից։ Նա հաճախակի էր օգտագործում պատկերի նեգատիվային տարածքները, սևաներկով միագույն գեղանկարչության բնագավառում հաջողությունների հասնելու նպատակով։ Մի շարք աշխատանքների համար Կանո Նաոնոբուն օգտագործել է Ձիտեկիսաի (ճապ.՝ 自適斎) կեղծանունը։
Արագ փաստեր Կանո Նաոնոբուճապ.՝ 狩野尚信, Ծնվել է ...
Կանո Նաոնոբու ճապ.՝ 狩野尚信 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1607(1607-11-25) կամ 1607[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա[4] |
Վախճանվել է | մայիսի 7, 1650(1650-05-07) կամ 1650[1][2][3][…] |
Մահվան վայր | Էդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Կանո Տականոբու |
Զավակներ | Kanō Tsunenobu?[4] |
Ազգականներ | Kanō Jinnojō? |
Kanō Naonobu Վիքիպահեստում |
Փակել