Կանտաբրիա
From Wikipedia, the free encyclopedia
Կանտաբրիա (իսպ.՝ Español Cantabria), ինքնավար համայնք և համանուն պրովինցիա Իսպանիայի հյուսիսում։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սանտանդերն է։ Արևելքում սահմանակցում է Բասկերի Երկրին (Բիսկայայի պրովինցիայով), հարավում՝ Կաստիլիա և Լեոնին, իսկ հարավում՝ Աստուրիասին։
Կանտաբրիա իսպ.՝ Español Cantabria | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Հիմն | Himno a la Montaña? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Վարչկենտրոն | Սանտանդեր | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
Ամենաբարձր կետ | Peña Vieja?[1] | ||||
Միգել Անխել Ռևիլյա Ռիոս | Համայնքապետ | ||||
ՀՆԱ (2002) | € 8 912 միլիարդ | ||||
Հիմնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն (2011) | 592 560 (16-րդ տեղ) | ||||
Խտություն | 111,36 ( 8-րդ տեղ) | ||||
Տարածք | 5321 (15-րդ տեղ) | ||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Իբերիա | ||||
Սահմանակցում է | Աստուրիա, Կաստիլիա և Լեոն և Բասկերի երկիր | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
Նախորդ | Province of Santander? | ||||
ISO 3166-2 կոդ | ES-CB | ||||
cantabria.es(իսպ.) | |||||
Ըստ 2011 թվականին Իսպանիայում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կատաբրիայի բնակչությունը կազմում է 592 560 մարդ։
Կանտաբրիան մտնում է «Կանաչ Իսպանիա» աշխարհագրական գոտու մեջ։ «Կանաչ Իսպանիան» աշխարհագրական տարածաշրջան է Բիսկայան ծոցից մինչև Գալիսիա՝ Ֆրանսիայի սահմանից մինչև Պորտուգալիայի սահմանը։ Բնութագրական է ծովային (օվկիանոսային) կլիման՝ բարձր հարաբերական խոնավությամբ, զով ամառներով և տաք ձմռներով։
Կանտաբրիան համարվում է Իսպանիայի առավել հարուս հնագիտական տարածքներ ունեցող վարչական միավորներից մեկը, որի տարածքում գտնվում են բազմաթիվ հինքարեդարյա հուշարձաններ՝ ժայռափոր նկարներով։
Դրանցից ամենահայտնին Ալտամիրան է, որը նույն տարածաշրջանում գտնվող 9 քարանձավների հետ միասին մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։