Կանտատ
From Wikipedia, the free encyclopedia
Կանտատ (իտալ.՝ cantata, լատին․՝ cantare — երգել), վոկալ-գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար։
Լինում է հոգևոր և աշխարհիկ[1] (18-րդ դարից դարձել է գերիշխող), նաև հանդիսավոր, քնարական, թախծալի, ուրախալի, պատմողական, լինում է տարբեր բովանդակության և բնույթի, երբեմն զուգորդված այլ ժանրերի հետ (օպերա-կանտատ, սիմֆոնիա-կանտատ, պոեմ-կանտատ, երգ-կանտատ, բեմական-կանտատ)։ Սովորաբար բաղկացած է նախանվագից (սիմֆոնիա, պրելյուդ, նախերգանք և այլն), արիաներից, ասերգերից և խմբերգերից։ Կատարողական կազմով, կառուցվածքով, բեմական գործողության բացակայությամբ նման է օրատորիային, սակայն տարբերվում է համեմատաբար փոքր ծավալով, առավել կամերայնությամբ, հաճախ՝ չունի թեմայի դրամատիկական մշակում։ Որոշ դեպքերում էլ այնքան են նմանվում, որ գրեթե անհնար է տարբերել միմյանցից։