From Wikipedia, the free encyclopedia
Կաշուեյրա դու Սուլ (պորտուգալերեն՝ Cachoeira do Sul. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հարավի ջրվեժ», պաշտոնական անվանումը՝ Município de Cachoeira do Sul), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում՝ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Բնակչությունը՝ ▼80 070 մարդ (2022)[1]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կաշուեյրա դու Սուլ | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Ռիու Գրանդի դու Սուլ | ||||
Մակերես | 3735,164 կմ² | ||||
ԲԾՄ | 68±1 մետր | ||||
Բնակչություն | ▼80 070 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 51 | ||||
Փոստային դասիչ | 96500-000 até 96529-999 | ||||
Պաշտոնական կայք | cachoeiradosul.rs.gov.br | ||||
| |||||
2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կաշուեյրա դու Սուլի բնակչության թվաքանակը եղել է 82.201: Զբաղեցնում է մոտավորապես 3735 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Քաղաքի Nossa Senhora da Conceição տաճարը կաթոլիկ թեմի առաջնորդանիստ է[3]՝ եպիսկոպոսական նստավայր։
Նահանգի վարչական կենտրոնից՝ Պորտու Ալեգրիից հեռավորությունը 196 կիլոմետր է։ Կրում է «Բրնձի ազգային մայրաքաղաք» մականունը։ Բրնձից բացի՝ այստեղ մշակում են ցորեն, ընդեղեն, պեկան տեսակի ընկույզ, զբաղվում են տավարաբուծությամբ։
Կաշուեյրա դու Սուլը վեց այլ համայնքների հետ մեկտեղ կազմավորում է COREDE Jacuí-Centro անվանումը կրող տնտեսական մարզը[4]։
Համայնքի գլխավոր բնակավայրը գետի հակառակ ափին ընկած Ռիու Ժակուի (Rio Jacuí) քաղաքն է, որի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվում է նավակներով, մակույկներով[5]։
Կաշուեյրա դու Սուլի միջով կամ մոտով են անցնում արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ գնացող, համապետական նշանակության BR-153, RS-403, BR-290, BR-153, BR-153 ավտոմայրուղիները (վերջինը անցնում է 1961 թվականին հանդիսավորապես բացված Ponte de Fandango կամրջով, որը կառուցվել է Barragem do Fandango ամբարտակի վրա)[6][7]։ Porto de Cachoeira do Sul գետային նավահանգստի շինարարությունը դեռևս չի ավարտվել։
Գործում են Կաշուեյրա դու Սուլի օդանավակայանը՝ Aeroporto de Cachoeira do Sul Nero Moura-ն և երկաթուղային նոր կայարանը (հինը քանդվել է, երկաթգծի ռելսերն էլ հավաքվել են)[8][9]։
Համայնքն ունի չափավոր արևադարձային կլիմա, ըստ Köppen-Geiger climate classification-ի դասակարգման՝ Cfa: Միջին տարեկան ջերմաստիճանը 19,4 °C է, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 1416 միլիմետր[10]։
Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապր. | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյ. | Դեկտ. | |||
Ջերմաստիճանը (°C) | 24,8 | 23,7 | 20,9 | 18,2 | 15,4 | 14,8 | 15,2 | 16,4 | 18,4 | 20,7 | 23,2 | 21,0 | Ø | 19,4 |
Տեղումների քանակը (մմ) | 140 | 135 | 141 | 106 | 99 | 107 | 106 | 105 | 118 | 116 | 121 | 122 | Σ | 1416 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.