թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կապտաոտ խոլահավ (լատին․՝ Sula nebouxii) ծովային թռչուն է խալահավերի ընտանիքից[1], որն ապրում է Ամերիկայի արևմտյան ափի արևադարձային ջրերում Կալիֆոռնիայի թերակղզուց մինչև Պերու։
Կապտաոտ խոլահավ | |
Կապտաոտ խոլահավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Խոլահավազգիներ (Suliformes) |
Ընտանիք | Խոլահավեր (ընտանիք) (Sulidae) |
Ցեղ | Խոլահավեր (Sula) |
Տեսակ | Կապտաոտ խոլահավ (S. nebouxii) |
Միջազգային անվանում | |
Sula nebouxii A. Milne-Edwards, 1882 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կապտաոտ խոլահավը նկարագրվել է ֆրանսիացի բնագետ Ալֆոնս Միլն-Էդվարդսի կողմից 1882 թվականին ներկայիս Sula nebouxii[2] երկանդամ անվամբ։ Տեսակի անվանումն ընտրվել է վիրաբույժ, բնագետ և հետախույզ Ադոլֆ-Սիմոն Նեբուի (1806–1844) պատվին[3]։ Կա երկու ճանաչված ենթատեսակ[4].
Նրա մերձավոր ազգականը պերուական խոլահավն է։ 2011-ին մի քանի գեների ուսումնասիրությունը հաշվարկել է, որ երկու տեսակները բաժանվել են 1,1-ից 0,8 միլիոն տարի առաջ[6]։
Կապտաոտ խոլահավի երկարությունը 80 սմ է։ Էգերը, որպես կանոն, ավելի խոշոր և ծանր են, քան արուները։ Թռչունների քաշը մոտավորապես 1,5 կգ է։ Այս թռչնի ոտքերը վառ կապույտ են, ինչն այս տեսակի տարբերակիչ հատկանիշն է։ Պոչը և թևերը սովորաբար երկար են և սրածայր։ Փետրածածկը դարչնագույն-սպիտակ է, կտուցը՝ գորշ-կանաչ։ Էգերը բիբերի շուրջ մուգ պիգմենտային օղակ ունեն, որը տեսողականորեն մեծացնում է նրանց աչքերը։ Բնադրավայրերում նրանց պահվածքը մարդկանց նկատմամբ համարձակ է։
Թաղանթավոր թաթերի կապույտ գույնը պայմանավորված է կարոտինոիդային գոնանյութերից, որոնք ստացվում են թարմ ձկներից։ Կարոտինոիդները գործում են որպես հակաօքսիդանտներ և իմունային գործառույթի խթանիչներ, ինչը թույլ է տալիբ ենթադրել, որ կարոտինոիդային գունավորումն իմունոլոգիական վիճակի ցուցիչ է[7]։ Կապույտ ոտքերը նաև վկայում են խոլահավերի ներկայիս առողջական վիճակի մասին։ Խոլահավերը, որոնց փորձարարականորեն 48 ժամվա ընթացքում սննդից զրկված խոլահավերի մոտ նկատվել է ոտքերի պայծառության նվազում՝ կապված կարոտինոիդների կլանման և տեղափոխման համար օգտագործվող լիպիդների և լիպոպրոտեինների քանակի նվազման հետ։ Այսպիսով, ոտքերը խոլահավի սնման ներկայիս մակարդակի արագ և ճշգրիտ ցուցիչներ են[7]։ Քանի որ կապույտ ոտքերն ազդանշաններ են, որոնք հուսալիորեն ցույց են տալիս խոլահավի իմունոլոգիական և առողջական վիճակը, գունավորումը նպաստում է սեռական ընտրությանը։
Կապտաոտ խոլահավի հիմնական բնադրավայրերն են Գալապագոսյան կղզիները, ինչպես նաև Կալիֆոռնիայի ծոցի չորային կղզիները, Մեքսիկայի արևմտյան ափը, Էկվադորի և Պերուի հյուսիսային կղզիները։ Այս թռչունների 40 000 զույգերից մոտ կեսը բնակվում է Գալապագոսյան կղզիներում[8], որտեղ դրանք պաշտպանված են օրենքով։
Արուների կապույտ ոտքերը զգալի դեր են խաղում զուգավորման շրջանում։ Էգերը նախընտրում են կապույտ ոտքերով արուներին և արհամարհում են արուն, որի ոտքերը կապույտ-մոխրագույն են։
Թռչունները բնադրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի կղզիներին գտնվող գաղութներում։ Նրանց բնադրավայրերը համեմատաբար հեռու են միմյանցից։ Բնադրման շրջանը տևում է ամբողջ տարին, էգը ձվադրում է 8 ամիսը մեկ։ Սովորաբար էգը մեկ շաբաթվա ընթացքում 2-3 սպիտակ ձու է ածում, և երկու ծնողներն էլ 40 օր թուխս են նստում։ Ճտերը բույնը լքում են 102 օր անց։ Սեռահասուն դառնում են 3-4 տարեկանում։
Կապտաոտ խոլահավերի սննդակարգը բաղկացած է բացառապես ծովում որսած ձկներից։ Նրանք սավառնում են ծովի մակերևույթի վրայով և որս փնտրում, ընդորում կտուցը միշտ դեպի ցած է ուղղված։ Երբ հարմար որս են գտնում, թևերը ծալում են և արագ սուզվում ջրի մեջ մինչև 25 մ խորություն, իսկ հաջողության դեպքում ձուկը կտուցում բռնած հայտնվում են սուզվելու վայրից մի քանի մետր հեռավորության վրա։ Հետաքրքիր է այն փաստը, որ թռչունները ձուկ որսում են ոչ թե սուզվելու ժամանակ, այլ՝ երես դուրս գալու։ Դրա պատճառը ձկան փորի վառ, բաց արծաթագույն նախշն է։ Երբեմն նրանք նաև թռչող ձուկ են բռնում օդում, եթե նրանք շարժվում են ջրի վրայով։
Որսը սկսվում է հիմնականում վաղ առավոտյան կամ իրիկնադեմին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.