Կառլեն Անանյան
հայ ճարտարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Կառլեն Մարտիրոսի Անանյան (սեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 19, 2011(2011-10-19), Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971), Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1996), թղթակից անդամ (1999)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Անանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1924(1924-09-21)[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2011(2011-10-19) (87 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1953)[1] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ և Երևանի քաղաքապետարան |
Ուշագրավ աշխատանքներ | Տիգրան Պետրոսյանի հուշարձան |
Պարգևներ | |
Կառլեն Անանյան Վիքիդարանում |
1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1986-1990 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ[3]։
Կառլեն Անանյանի նախագծերով Երևանում կառուցվել են էստակադով ուղանցույց (1966), Քիմռեակտիվների (1966), Վեդիում՝ գինու գործարանները, Սոչիում՝ պանսիոնատ (1974), Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկներին (1975 թվական, Վերիշեն՝ ԼՂՀ, 1985 թվական, Նոյեմբերյան), 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին (1990 թվական, Երևան), Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձանները և այլն։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974 թվական, 1985 թվական), Մոսկվայում (1999)։
- 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուների հուշարձան
- 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուների հուշարձան
- Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 365)։ |