Կառլի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլի կամուրջ (չեխ․՝ Karlův most), կամուրջ Պրահայում՝ Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը՝ 9, 5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։
Արագ փաստեր Կառլի կամուրջKarlův most, Անունով ...
Կառլի կամուրջ Karlův most | |
---|---|
Անունով | Կառլոս IV կայսր |
Երկիր | Չեխիա |
Տեղանք | Պրահա 1, Հին քաղաք և Մալա Ստրանա |
Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ և փողոց |
Նյութ | ավազաքար |
Թռիչքների քանակ | 16 |
Հատում է | Վլտավա |
Ճանապարհ | Հին քաղաք |
Ճարտարապետ | Պետեր Պարլեր |
Երկարություն | 520 |
Լայնություն | 9, 5 |
Բացման տարեթիվ | 1402 |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի ազգային հուշարձան և Չեխիայի մշակույթի հուշարձան |
Փակել
Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։