Կառլո Գոցցի
From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Գոցցի (Carlo Gozzi, դեկտեմբերի 13, 1720(1720-12-13)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][2][5][…] - ապրիլի 4, 1806(1806-04-04)[1][2][6][…], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][2][3]), իտալացի թատերգակ (դրամատուրգ)։
Կառլո Գոցցի իտալ.՝ Carlo Gozzi | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1720(1720-12-13)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][2][5][…] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1806(1806-04-04)[1][2][6][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][2][3] |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, բանաստեղծ և հիշատակագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ժանրեր | fiaba? |
Carlo Gozzi Վիքիպահեստում |
Ծնվել է 1720 թ. դեկտեմբերի 13-ին Վենետիկում։ Ստացել է տնային կրթություն։ 16 տարեկան հասակում զինվորագրվել է, ծառայել Դալմաթիայում, երեք տարի անց վերադարձել հայրենիք։ Լինելով բնավորությամբ ազնվական և պահպանողական հանդես էր գալիս ցանկացած գրական նորամուծությունների դեմ։ Հակադրվելով իրեն ժամանակակից վենետիկյան թատերգակ Կառլո Գոլդոնիին, որը ռեալիզմի կողմնակից էր՝ Գոցցին պաշտպանում էր վենետիկյան ավանդական «կոմեդիա դել արտե» թատերական ժանրը՝ դիմակ կրող գործող անձանցով։ Ձգտելով վերակենդանացնել «դիմակների կատակերգությունը» գրել է մի շարք հեքիաթային թատերախաղեր, որը նա անվանել է «ֆաբիաներ»։ Թատերախաղերն առանձնանում են անսովոր տեսարաններով, հրաշալի կերպարանափոխություններով և վենետիկյան ավանդական թատրոնի դիմակավոր գործող անձանցով, որոնք են Պանտալոնեն, Տրուֆալդինոն, և այլն։ Օգտագործելով բանահյուսական ստեղծագործությունների սյուժետային մոտիվները և դել արտե կոմեդիայի որոշ սկզբունքներ (դիմակ, բարբառ, իմպրովիզացիա), ստեղծել է թատերական հեքիաթի ինքնատիպ ժանր՝ ֆիաբ, որին բնորոշ են չարի և բարու, պաթետիկայի և բուֆոնադայի, գրական հնաոճ լեզվի և վենետիկյան առօրյա խոսակցական լեզվի հակադրությունները։