Կառլ Բոշոֆ
հարավաֆրիկացի աստվածաբան, կալվինիստ քարոզիչ և քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Վիլլեմ Հենդրիկ Բոշոֆ (աֆրիկաանս՝ Carel Willem Hendrik Boshoff, նոյեմբերի 9, 1927(1927-11-09), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն - մարտի 16, 2011(2011-03-16)[1], Օրանիա), հարավաֆրիկացի աստվածաբան, կալվինիստ քարոզիչ և քաղաքական գործիչ։ Աֆրիկյան ազգայնական, ապարտհեյդի ակտիվ կողմնակից։ 1980-ականների սկզբին Բրուդերբոնդի նախագահ։ Ազատության ճակատի հիմնադիրներից մեկն է։ Ֆոլկստաատի գաղափարախոս, Օրանիայի աֆրիկյան նախագծի նախաձեռնող, Հենդրիկ Ֆերվուրդի փեսան։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Կառլ Բոշոֆ | |
Կուսակցություն՝ | Afrikaner Broederbond? և Freedom Front Plus? |
---|---|
Կրթություն՝ | Պրետորիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և ակադեմիկոս |
Դավանանք | Կալվինականություն և Հարավային Աֆրիկայի Հոլանդական ռեֆորմատական եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 9, 1927(1927-11-09) |
Ծննդավայր | Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Վախճանի օր | մարտի 16, 2011(2011-03-16)[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Օրանիա |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Զավակներ | Կառլ Բոշոֆ IV |
Փակել