Կառլ Յասպերս
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Թեոդոր Յասպերս (գերմ.՝ Karl Theodor Jaspers, փետրվարի 23, 1883(1883-02-23)[1][2][3][…], Օլդենբուրգ, Grand Duchy of Oldenburg, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 26, 1969(1969-02-26)[1][4][2][…], Բազել, Շվեյցարիա[5][6][4]), գերմանացի փիլիսոփա և հոգեբույժ, էքզիստենցիալիզմի փիլիսոփայության հիմնադրներից մեկը։ Բժշկական կրթություն ստացել է Բեռլինի, Գյոթինգենի, Հայդելբերգի համալսարաններում (1902—1908)։ 1909-1915 թվականներին Հայդելբերգի հոգեբուժական կլինիկայում դոկտոր Ֆ.Նիսսլի օգնական։ 1913 թվականից ուսանում է Օլդենբուրգի և Մյունխենի համալսարաններում, լսել է Տ.Լիպսի փիլիսոփայական դասընթացը, հոգեբանության գծով մասնագիտացել է Հայդելբերգի համալսարանում։ 1913 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բժշկագիտությունից (ընդհանուր հոգեպաթոլոգիա) Վ. Վինդելբանդի մոտ։ 1916 թվականից՝ հոգեբանության պրոֆեսոր, 1921 թվականից՝ փիլիսոփայության պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում։ 1937 թվականին ֆաշիստական կառավարութունը Յասպերսին հեռացրել է դասախոսական աշխատանքից, որին վերադարձել է 1945 թվականին, 1948 թվականին տեղափոխվել Բազելի համալսարան, որտեղ աշխատել է մինչ 1961 թվականը։
Ծնվել է | փետրվարի 23, 1883(1883-02-23)[1][2][3][…] Օլդենբուրգ, Grand Duchy of Oldenburg, Գերմանական կայսրություն[4] |
---|---|
Մահացել է | փետրվարի 26, 1969(1969-02-26)[1][4][2][…] (86 տարեկան) Բազել, Շվեյցարիա[5][6][4] |
Գերեզման | Ամ Հյորնլի |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, հոգեբույժ, բժիշկ, աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][7] |
Եղել է գիտական ղեկավար | Jacob Marschak? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Gertrud Jaspers?[9] |
Ուսուցիչ | Franz Nissl? |
Աշակերտներ | Հանա Արենդտ և Hermine Speier? |
Karl Jaspers Վիքիպահեստում |