From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Ցելեր (գերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller,հունիսի 19, 1842[4][5][1][…], Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1][2][3] - օգոստոսի 17, 1898[4][5][1][…], Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[3]), ավստրիացի կոմպոզիտոր, Վիեննայի օպերետի դասական։
Կառլ Ցելեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl Zeller[1][2][3] |
Ի ծնե անուն | գերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller |
Ծնվել է | հունիսի 19, 1842[4][5][1][…] Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1][2][3] |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Մահացել է | օգոստոսի 17, 1898[4][5][1][…] (56 տարեկան) Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[1][3] |
Ժանրեր | օպերա[1] և օպերետ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պետական ծառայող և իրավաբան |
Գործիքներ | դաշնամուր[1] |
Աշխատավայր | Q117337577?[1][2][3] |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1869)[1][2][3] և Stiftsgymnasium Melk? (1860)[3] |
Անդամակցություն | Wiener Hofmusikkapelle?[1][3] |
Պարգևներ | |
Carl Zeller Վիքիպահեստում |
Կառլ Ցելերը ծնվել է բժշկի ընտանիքում, որը մահացել է որդու ծնվելուց մեկ տարի չանցած։ Մանկուց նվագել է տարբեր երաժշտական գործիքներ, այդ թվում՝ երգեհոն Ի. Բրանդշտետերի մոտ[6]։ Երգել է Վիեննայի տղաների երգչախմբում։
1869 թվականին իրավաբանական կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում։ Միաժամանակ կոմպոզիտորական արվեստ է սովորել Սիմոն Զեխտերի մոտ։
Այնուհետև աշխատել է կրթության նախարարությունում՝ ազատ ժամանակ գրելով երգեր, խորալներ, իսկ 1876 թվականից՝ նաև օպերետներ։ Ցելերի առաջին օպերետը՝ «Ջոկոնդան», մեծ հաջողությամբ բեմադրվել է Վիեննայում և Լայպցիգում։
1875 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Շվեցի հետ (Anna Maria Schwetz)։
Ցելերը մի քանի օպերետների հեղինակ է, որոնցից հայտնի են հատկապես երկուսը՝ «Թռչունների վաճառողը» (1891) և «Մարտին հանքափորը» (1894)։
1895 թվականին Ցելերը հեռացվել է նախարարությունից, ձերբակալվել և մեղադրվել սուտ վկայություն տալու մեջ։ Դժբախտությունը լրացնելու համար Ցելերը ընկնելուց վնասել է ողնաշարը և մնացած օրերը տառապել է այդ հիվանդությունից, իսկ հետո՝ հոգեկան խանգարումից։ Նրա վերջին օպերետան ավարտել է Հովհաննես Բրանդտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.