«Կասաբլանկա» (անգլ.՝ Casablanca), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1942 թվականին, հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Քերթիսի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրանց մոտ ճակատագրական հանդիպում էր Կասաբլա՛նկայում»։ Առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1942 թվականի նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է Warner Brothers կինոընկերությունում։ Ֆիլմում խաղում են աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ՝ Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը։ «Կասաբլանկան» դարձավ Ամերիկայի, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆի պատմության մեջ, ամենափառավոր ֆիլմերից մեկը։ Այն տարիներից, մինչև հիմա էլ, ֆիլմը շարունակում է մնալ, ամենահայտնիներից ու նշանավորներից, մնալով ամենադիտվող ու պահանջված ֆիլմերի ցանկում։ Այն արժանացավ բազմաթիվ կինոմրցանակների, ու իր տեղը գրավեց, համարյա բոլոր վարկանիշային ցանկերում։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով, փախչում Ամերիկա, այս ամենը կապելով քաղաքական ու լրտեսական ընդհանրումներով, ու սիրո պատմությունով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասաբլանկա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կասաբլանկաանգլ.՝ Casablanca, Երկիր ...
Կասաբլանկա անգլ.՝ Casablanca |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, ռազմական ֆիլմ, դրամա և ֆլեշբեք ֆիլմ |
---|
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և թռուցիկ հարաբերություններ[1] |
---|
Հիմք | Բոլորը գալիս են Ռիքի մոտ |
---|
Թվական | նոյեմբերի 26, 1942[2], հունվարի 23, 1943[2], հոկտեմբերի 11, 1943 և 1942 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Քերթիս |
---|
Պրոդյուսեր | Հել Ուոլլիս |
---|
Սցենարի հեղինակ | Ջուլիուս Ջեյ Էփսթայն, Ֆիլիպ Ջ. Էփսթայն, Հովարդ Քոչ, Քեյսի Ռոբինսոն և Հովարդ Վ. Կոխ[3] |
---|
Դերակատարներ | Համֆրի Բոգարտ, Ինգրիդ Բերգման, Փոլ Հենրեյդ, Կլոդ Ռեյնս, Կոնրադ Ֆեյդտ, Սիդնի Գրինսթրիթ, Պետեր Լորրե, Շ. Զ. Շակալ, Մադլեն ԼեԲո, Դուլի Ուիլսոն, Ջոյ Փեյջ, Հելմութ Դանթին, Ջոն Քուեյլեն, Ֆրենկ Պուլիա, Լեոնիդ Կինսկի, Կուրտ Բուա, Լյուդվիգ Շտյոսել, Իլկա Գրենինգ, Տրուդե Բեռլիներ, Լուիս Վ. Արկո, Մարսել Դալիո, Հանս Հայնրիխ ֆոն Տվարդովսկի, Ալբերտո Մորին, Բարրի Նորթոն, Դեն Սեյմուր, Ջորջ Դի, Ջորջ Միքեր, Ժորժ Ռենավենտ, Ջինո Կոռադո, Ջամիլ Հասոն, Ժան դը Բրիակ, Ժան դել Վալ, Լեո Ուայթ, Լեոն Բելասկո, Նորմա Վարդեն, Փոլ Պանցեր, Պոլ Պորկազի, Ռիչարդ Ռայեն, Կրեյտոն Հեյլ[3], Ջորջ Ջ. Լյուիս[3], Գրեգորի Գայե[3], Ֆրենկ Մացոլա[3], Վոլֆգանգ Ցիլցեր[3], Էլինոր Վանդերվեյեր[3], Օլիվեր Բլեյք, Ադրիեննա Դ'Ամբրիքուր, Ուիլյամ Էդմունդս և Լուի Մերսիե |
---|
Օպերատոր | Արթուր Էդիսոն |
---|
Երաժշտություն | Մաքս Սթայներ |
---|
Մոնտաժ | Օուեն Մարքս |
---|
Պատմվածքի վայր | Կասաբլանկա |
---|
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
---|
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
---|
Տևողություն | 102 րոպե |
---|
Բյուջե | 950 000 $ |
---|
Casablanca (film) Վիքիպահեստում |
Փակել