Կասպիական մարզ
մարզ / From Wikipedia, the free encyclopedia
Կասպիական մարզ (ռուս.՝ Каспийская область), Ցարական Ռուսաստանի մարզերից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1840-1846 թվականներին։ Արևմուտքում սահմանակից էր Վրացա-Իմերեթական նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։ Արևելյան ամբողջ սահմանի երկարությամբ Կասպից ծովն է։
Արագ փաստեր Կասպիական մարզКаспийская область, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Բաքվի նահանգ Դաղստանի մարզ Ելիզավետպոլի նահանգ | ||
Վարչկենտրոն | Շամախի | ||
Խոշորագույն քաղաք | Շամախի | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Ազգային կազմ | Թուրքեր, հայեր, ռուսներ | ||
Կրոնական կազմ | Իսլամ Հայ Առաքելական եկեղեցի | ||
Հիմնադրված է | 1840-1846 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Աղվանք, Փայտակարան, ԱրցախՍյունիք Ուտիք | ||
Փակել
Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևելյան հատվածին՝ ներառելով Թալիշստանը, Դաղստանի հարավին, Հայաստանի Սյունիքի մարզին ու Արցախի Հանրապետությանը։
Վարչական կենտրոնը Շամախի քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Բաքուն։ Նախքան 1840 թվականը Կասպիական մարզի տարածքում գավառի կարգավիճակով պահպանվել էին Հյուսիսային Իրանի հետևյալ խանությունները՝ Բաքվի, Թալիշի, Շամախու, Շիրվանի, Ղուբայի և Ջավադի, Ղարաբաղի։