Կատալին Կարիկո
հունգարացի կենսաքիմիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Կատալին Կարիկո (հունգ.՝ Karikó Katalin, արտասանություն: [ˈkɒrikoː ˌkɒtɒlin]; ծնված՝հունվարի 17, 1955) հունգարա-ամերիկացի[36] կենսաքիմիկոս, ով մասնագիտացած է ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) միջնորդավորված մեխանիզմների մեջ, մասնավորապես՝ վիտրո-ՌՆԹ-ի միջնորդավորված մեխանիզմների։ (mRNA) սպիտակուցին փոխարինող թերապիայի համար[37]։ Կարիկոն, mRNA պատվաստանյութերի համար, գիտական հիմք դրեց՝ հաղթահարելով գիտական հանրության մեջ տիրող հիմնական խոչընդոտներն ու թերահավատությունը[38][39]։ 2023 թվականին Կարիկոն, ամերիկացի իմունոլոգ Դրյու Վայսմանի հետ համատեղ ֆիզիոլոգիայի/բժշկության Նոբելյան րժանացավ[40][41]։
Կարիկոն ավելի քան քսան տարի Փենսիլվանիայի համալսարանում եղել է որպես վատ աջակցություն ունեցող հետազոտող, օժանդակ պրոֆեսոր[42][43]։ Մինչ Նոբելյան մրցանակի արժանանալը, Փենսիլվանիայի համալսարանը իջեցրել էր նրա հաստիքը, կրճատել աշխատավարձը և Կարիկոյին բնութագրել որպես «դասախոսական կազմին ոչ հարիր»; նա երբեք ակադեմիական իրավունք չի ստացել[44][45]։ 2006-ից 2013 թվականներին Կարիկոն եղել է RNARx-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[42]։ 2013-ից 2022 թվականներին նա BioNTech RNA Pharmaceuticals-ի փոխնախագահն էր, 2019 թվականից՝ ավագ փոխնախագահը[46]։ 2022 թվականին հետազոտությանը ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, նա հեռացավ BioNTech-ից[47]։ 2021 թվականին նա ստացել է Հունգարիայի Սեգեդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[48], այնուհետ նաև պրոֆեսոր[49]։
Կարիկոն Դրյու Վայսմանի հետ միասին գիտական հետազոտություն էր կատարում ՌՆԹ-ի միջնորդությամբ իմունային ակտիվացման վերաբերյալ։ Հետազոտության արդյունքում նրանք բացահայտել են ՌՆԹ-ի իմունոգենությունը ճնշող նուկլեոզիդային փոփոխությունները[50][51][52][53]։ Նա, ոչ իմունոգեն, նուկլեոզիդով ձևափոխված ՌՆԹ-ի կիրառման համար, Միացյալ Նահանգների արտոնագրեր ունի, Վայսմանի հետ համատեղ։ Այս տեխնոլոգիան արտոնագրվել է BioNTech-ի և Moderna-ի կողմից՝ զարգացնելու իրենց սպիտակուցի փոխարինման տեխնոլոգիաները, սակայն այն օգտագործվել է նաև նրանց COVID-19 պատվաստանյութերի համար[54]։
Կարիկոյի կողմից մշակված, ինֆորմացիոն ՌՆԹ-ի վրա հիմնված, տեխնոլոգիան, և դրա վրա հիմնված երկու ամենաարդյունավետ պատվաստանյութերը՝ BioNTech/Pfizer-ը և Moderna-ն, հիմք են հանդիսացել SARS-CoV-2 վիրուսի դեմ արդյունավետ և հաջող պայքարի համար ամբողջ աշխարհում և զգալիորեն նպաստել են COVID-19 համաճարակի զսպմանը[38][55]։ Իրենց աշխատանքի համար Կարիկոն և Վայսմանը, բացի Նոբելից, ստացել են բազմաթիվ մրցանակներ, են ստացել, այդ թվում՝ Լասկեր-ԴեԲեյքի կլինիկական բժշկական հետազոտությունների մրցանակը, Time Magazine-ի 2021 թվականի Տարվա հերոսը և 2022 թվականի Tang Prize մրցանակը կենսադեղագործական գիտության ոլորտում։