Կատարսիս
From Wikipedia, the free encyclopedia
Կատարսիս[1] (հուն․՝ κάθαρσις` մաքրում, ապաքինում), բարձր ներդաշնակության զգացումն է, որն ունի դաստիարակող նշանակություն։
- Դասական փիլիսոփայության հասկացություն, տերմին, որն ուղղված է մարդու վրա ազդող տարբեր գործոնները բնութագրող գործընթացների թեթևացմանն ու մաքրմանը։
- Հին հունական էսթետիկական հայեցակարգ, որը բնութագրում է մարդու վրա արվեստի էսթետիկ ազդեցությունը։ «Կատարսիս» տերմինը օգտագործվում է բազմակիորեն . կրոնական նշանակությամբ (հուզական փորձառությունների միջոցով` հոգու մաքրում), էթիկական` (մարդու գիտակցության բարձրացում, նրա զգացմունքների ազնվացում), ֆիզիոլոգիական` (ուժեղ հուզական ապրումներից հետո` թեթևացում), բժշկական։
- Տերմինն օգտագործվել է Արիստոտելի կողմից՝ ողբերգությունն ուսուցանելիս։ Ըստ Արիստոտելի՝ որբերգությունը, որն առաջացնում է ապրումակցում և վախ, ստիպում է հանդիսատեսին կարեկցել, այդպիսով՝ մաքրում է նրա հոգին, բարձրացնում և դաստիրարակում։
- Ժամանակակից հոգեբանության մեջ (մասնավորապես՝ հոգեվերլուծություն, հոգեդրամա, մարմնակենտրոն հոգեթերապիա) կատարսիսն ընդունվում է որպես՝ հոգեկան էներգիայի ազատագրման, էմոցիոնալ լիցքավորման անհատական կամ խմբային գործընթաց, որն օգնում է նվազեցնել կամ հանել տագնապայնությունը, կոնֆլիկտայնությունը, ֆրուստրացիան՝ տալով դրանց խոսքային կամ մարմնական արտահայտություն, որն ունենում է բուժիչ ազդեցություն և լավ ինքնաընկալում[2][3]։