Կատերինա վան Հեմեսսեն
From Wikipedia, the free encyclopedia
Կատերինա վան Հեմեսսեն (հոլ.՝ Caterina van Hemessen, 1528[1][2][3][…], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] - ոչ վաղ քան 1587, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]), ֆլամանդացի Վերածննդի դարաշրջանի նկարիչ։ Հայտնի է 1540-ական և 1550-ական թվականներին ստեղծած մի շարք փոքրամասշտաբ կանացի դիմանկարներով և մի քանի կրոնական կոմպոզիցիաներով[5]։ Կատերինա վան Հեմեսսենն առաջինն էր, որ ստեղծեց նկարչի ինքնադիմանկարը պատկերակալի մոտ։ 1548 թվականին ստեղծված այս դիմանկարը ընդգրկված է Բազելի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[6]։ Կատերինա վան Հեմեսսենի ստեղծագործություններից գտնվում են Ամստերդամի պետական թանգարանում, Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Արագ փաստեր Կատերինա վան Հեմեսսենհոլ.՝ Catharina van Hemessen, Ծնվել է ...
Կատերինա վան Հեմեսսեն հոլ.՝ Catharina van Hemessen | |
---|---|
Ծնվել է | 1528[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1587 |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | Վերածնունդ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կնոջ դիմանկար (1548) և Ինքնադիմանկար |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Հայր | Յան Սանդերս Վան Հեմեսեն |
Catharina van Hemessen Վիքիպահեստում |
Փակել