From Wikipedia, the free encyclopedia
Կատլա (լսել ), հրաբուխ Իսլանդիայի հարավում։ Հրաբխի բարձրությունը կազմում է 970 մ, այլ տվյալներով՝ 1512 մ։ Կալդերայի տրամագիծը 10 կմ է, ժայթքումների պարբերականույունը՝ 40-80 տարի։ Հարավարևելյան մասում ծածկված է Միրդայսյոկյուդլ սառցադաշտով։
Կատլա | |
---|---|
Տեսակ | subglacial volcano? |
Երկիր | Իսլանդիա |
Վարչատարածքային միավոր | Mýrdalshreppur? |
Լեռնաշղթա | Իսլանդական սարահարթ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1450 մետր |
Նյութ | բազալտ և Ռիոլիթ |
Վերջին ժայթքում | 2011 թվական[1] |
Սմիթսոնիան կոդ | 372030 |
Սկսած 10-րդ դարից՝ գրանցվել են 14 խոշոր ժայթքումներ։ Կատլայի վերջին խոշոր ժայթքումը տեղ է գտել 1918 թվականին։ Անդրսառցադաշտային ժայթքումներն առաջացնում են ինտենսիվ սառույցի հալում, իսկ հարևան շրջանները լցվում են հալոցքային ջրերով։ 1755 թվականի ժայթքումը առաջացրեց մեծամասշտաբ սառույցի հալում, որը հանգեցրեց 200 000–400 000 մ³/վ միջին ծախսով աղբյուրի ձևավորմանը։ Համեմատության համար նշենք, որ Ամազոն գետի գետաբերանի միջին ծախսը կազմում է 220 000 մ³/վ։
Սպասվում է, որ հենց այս հրաբխի մ.թ.ա. 10 600 թվականի ժայթքումը պատասխանատու է տեֆրայի շերտի համար և ձևավորել է երկրաբանական կեռներ արևմտյան Նորվեգիայում, Հյուսիսային Ատլանտիկայում և Շոտլանդիայում։ Շերտի ողջ հզորությունը ցույց է տալիս տեղումների քանակը այդ շրջաններում, որը հավասար է 6-7 կմ³[2][3][4]։
920, 1612 և 1821-1823 թվականներին Կատլայի ակտիվացումները նախորդեցին Էյաֆյադլայոկյուդլ հրաբխի ժայթքումներին, որը տեղակայվա է Կատլայից 20 կմ հեռու[5]։ Հիմնվելով վերջին հազար տարում այդ նկատելի օրինաչափության վրա՝ Իսլանդիայի երկրաֆիզիկոսները պնդում են, որ Էյաֆյադլայոկյուդլի ժայթքումները կարող են համարվել գրոհային մեխանիզմ Կատլայի համար[6]։
2010 թվականի մայիսին բնական աղետների հետազոտման բրիտանական ինստիտուտի մասնագետները պնդեցին, որ մոտ ապագայում սպասվոմ է Կատլայի նոր ժայթքում[7]։ Համաձայն հետազոտությունների արդյունքների, վերջին ժամանաներում զգալիորեն բարձրացել է Կատլայի մագմայի աստիճանը։ Դա կարող է հանգեցնել արագ ժայթքման։ Մասնագետները պնդում են, որ այդ ժայթքումը կառաջացնի խնդիրներ ոչ միայն ավիահաղորդակցման համար, այլ նաև կառաջացնի սառցադաշտերի հալում և զանգվածային հեղեղումներ։
2011 թվականի հունիսին հրաբխի վրա ֆիքսվել են ներդաշնակ ցնցումներ, իսկ մի քանի օր անց՝ մի շարք երկրաշարժեր հրաբխի կալդերայում։ Դա ցույց է տալիս մագմայի հոսքը հրաբխի ներս, ինչը բարձրացնում է հավանականությունը, որ մոտ ապագայում կժայթքի հրաբուխը[8]։ 2011 թվականի հուլիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ ևս մեկ ներդաշնակ ցնցումների շղթա։ Ենթադրաբար, տեղի էր ունեցել ևս մեկ անդրսառցադաշտային ժայթքում[9] [10]։ Դրանք առաջացրել էին ջրհեղեղ, որը ավերել էր երկրի հիմնական մայրուղու վրա գտնվող Մուլակվիսլ գետի վրայով անցնող կամուրջը և փողոցի այլ հատվածներ։ Ուղղաթիռի օդաչուն հաղորդեց, որ սառցադաշտի վրա կան ճաքեր[11][12]։ Միայն 2011 թվականի նոյեմբերին ֆիքսվել էին հինգ հարյուրից ավել մանր ցնցումներ, որոնք փաստում են մագմայի շարժման մասին։ Գիտնականները հավատում են, որ Կատլա հրաբխի մոտ սկսվել է նոր ակտիվության շրջան (վերջին 50 տարում արդեն չորրորդ անգամ), և այն կարող է ավարտվել խոշոր ժայթքմամբ[9][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.