նորվեգացի հանդբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կատյա Յոհաննա Էլիս Նյուբերգ (նորվ.՝ Katja Johanna Alice Nyberg, օգոստոսի 24, 1979, Ստոկհոլմ, Շվեդիա)[1][2], նորվեգացի հանդբոլիստ շվեդոֆիննական ծագմամբ։ 2008 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Աշխատում է «Լարվիկ» ակումբի մարզչային կազմում, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը[3]։
Կատյա Նյուբերգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ և handball coach |
Երկիր՝ | Նորվեգիա և Ֆինլանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 24, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ստոկհոլմ, Շվեդիա |
Ակումբ՝ | Larvik HK? |
Հասակ՝ | 183 սանտիմետր |
Կատյա նյուբերգի հայրը ֆինն հանդբոլիստ Ռոբերտ Նյուբերգն է, ով առաջին պրոֆեսիոնալ հանդբոլիստն էր, որը հանդես է եկել արտասահմանում[4]։ Կատյան մանկությունն անցկացրել է Ստոկհոլմում։ 2001 թվականի հունվարին գալով Նորվեգիա՝ ստացել է Նորվեգիայի քաղաքացիությունից։ Դրանից հետո իրավունք ստացավ խաղալու Նորվեգիայի հավաքականում։ Կատյա Նյուբերն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում՝ 2005 թվականից 2010 թվականներին հանդիպել է Գրու Համմերսենգի՝ հանդբոլիստուհու հետ։ Հարաբերությունների պահպանման համար Կատյան և Գրուն տեղափոխվեցին միևնույն ակումբ[5][6]։
Կատյան իր կարիերան սկսել է ֆիննական «Սպարտա» ակումբում, որտեղ մարզվում էր հոր ղեկավարությամբ։ 1997 թվականին տեղափոխվում է շվեդական «Ստոկհոլմփոլիսեն» ակումբ, որտեղ խաղում է միայն մեկ անգամ։ Հետո, 1998 թվականին տեղափոխվում է նորվեգական «Լարվիկ» ակումբ, որի կազմում վաստակեց 11 զանազան տիտղոսներ[7]։ 2005 թվականին տեղափոխվում է սլովենական «Կրիմ» ակումբ, իսկ մրցասեզոնի ավարտից հետո տեղափոխվում է դանիական «Միդտյուլպան» ակումբ։ 2010 թվականի ամռանը Նյուբերգը կրկին վերադառնում է «Լարվիկ»[8]։ 2011/2012 մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է կարիերան և մտնում մարզչական շտաբի կազմ[9]։
Կատյա Նյուբերգն առաջին խաղը հավաքականի կազմում վարել է 2001 թվականի մարտի 23-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում։ Հավաքականի կազմում եղած ժամանակահատվածում մարզուհին խաղացել է 99 անգամ՝ խփելով 321 գոլ։ 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիադային Նյուբերգը նվաճում է ոսկե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն է եղել 2004 և 2006 թվականներին։ 2007 թվականին նա աշխարհի խաղերում նվաճում է արծաթե մեդալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.