Կատուլլուս
From Wikipedia, the free encyclopedia
Գայուս Վալերիուս Կատուլլուս (լատին․՝ Gaius Valerius Catullus, շուրջ մ.թ.ա. 87 թ., Վերոնա – շուրջ մ.թ.ա. 54 թ.), Հին Հռոմի նշանավոր բանաստեղծներից մեկը, առավել հայտնի է իր կարճ նրբակերտ կրքային սիրային բանաստեղծություններով, որտեղ անկեղծ, առանց հեգնանքի և հումորի արտահայտել է սիրո, կարոտի, հիասթափության, քնքշության, բուռն կրքի, տառապանքի զգացմունքները։ Կատուլլուսի սիրային բանաստեղծությունները նվիրված են Կլոդիա անունով մի կնոջ (բանաստեղծը նրան ներկայացնում է Լեսբիա անունով), որը հռչակված էր Հռոմում իր գեղեցկությամբ և թեթև վարքով։ Նրա պոեզիան պահպանվել է 100-ից ավելի ոտանավորներ բովանդակող մի գորքույկով, որի մեջ կան ինչպես քաղաքական ու դիցաբանական, այնպես էլ սիրային ու անձնական տարբեր ծավալի գրվածքներ։
Արագ փաստեր Կատուլլուսլատին․՝ Gaius Valerius Catullus, Ծնվել է ...
Կատուլլուս լատին․՝ Gaius Valerius Catullus | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 84 |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | մոտ մ. թ. ա. 54 |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | Latin poetry? |
Համատեղ ապրող | Clodia? |
Catullus Վիքիպահեստում |
Փակել