բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Կատվալեզու (լատին․՝ Bidens), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ։ Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է։
Կատվալեզու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Coreopsideae |
Ցեղ | Կատվալեզու (Bidens) L., 1753 |
Ցողունը կանաչ է կամ բաց կարմրավուն, ուղիղ, մերկ կամ նոսր թավիկներով։ Տերևները հակադիր են, կարճ կոթունով, եռամաս։ Ծաղիկները երկսեռ են, դեղին, հավաքված զամբյուղ ծաղկաբույլում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։
Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, խոնավ մարգագետիններում։ Հայաստանում տարածված է Մարտունու շրջանում, Սևանի ավազանում, Գորիսի, Կապանի անտառային գոտում։ Պարունակում է եթերային յուղեր, լորձ, դաբաղանյութեր, սոսնձանյութ և այլն։
Դեղագործության համար պիտանի են բույսի վերգետնյա մասերը, որոնք պետք է հավաքել մինչև ծաղկելը կամ ծաղկման շրջանում։
Բժշկության մեջ օգտագործում են կատվալեզվի վերին ծաղկող գագաթները։
Բույսի մեջ կան ֆլավոնոիդներ, կումարիններ, եթերայուղ, ասկորբինաթթու, կարոտին, լորձ, մանգանի, երկաթի, քրոմի, պղնձի աղեր, դաբաղանյութեր, մեծ քանակով պոլիֆենոլներ, պարունակության, որոնք ունեն հականեխիչ ազդեցություններ։
Կատվալեզվի եփուկները և թուրմերն ունեն հակաբորբոքային, հանգստացնող, հակամանրէային ազդեցություն։
Օգտագործում են դիաթեզի, պզուկների, հոդատապի, հոդաբորբի բուժման ժամանակ։ Յոդային դեղամզվածքները խորհուրդ են տրվում դժվար ապաքինվող վերքերի բուժման ժամանակ՝ որպես հյուսվածքների վերականգմանը նպաստող միջոց։
Հազվադեպ կատվալեզվի պատրաստուկները խմում են որպես միզամուղ, քրտնաբեր և մարսողությունը կանոնավորող միջոց։ Իջեցնում է արյան ճնշումը և ցուցաբերում թեթև հանգստացնող ազդեցություն։
Ջրային լոգանքները նշանակում են նաև ճարպահոսության ժամանակ։ Թարմ ծեծած տերևները և տերևների փոշին դնում են թարախային վերքերի և խոցերի վրա։ Արմատների եփուկն օգտագործում են որպես հակաթույն մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցի դեպքում։ Ախորժակի բացակայության, վատ մարսողության, լյարդի հիվանդությունների, մրսածության, շաքարային դիաբետի ժամանակ ևս խորհուրդ են տալիս կատվալեզվից պատրաստած եփուկներ և թուրմեր։
Բույսի գագաթները կտրում են կոկոնման և ծաղկման սկզբնական շրջանում՝ մինչև 15 սմ երկարությամբ։ Չորացնում են բարակ շերտով, լավ օդափոխվող և արևից պաշտպանված տեղերում[1]։
Կատվալեզվի դասը ընդգրկում է 247 տեսակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.