From Wikipedia, the free encyclopedia
Կատրի Բրիիթա Իլոնա Կուլմունի (ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni, սեպտեմբերի 4, 1987[1][2], Տորնիո, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2]), ֆինն քաղաքական գործիչ, 2019 թվականի սեպտեմբերի 7-ից՝ «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության ներկայացուցիչ։ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կազմավորված Մարինի կաբինետում զբաղեցնում է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից վարչապետի տեղակալն է։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր։
Կատրի Կուլմունի ֆիններեն՝ Katri Kulmuni | ||
| ||
---|---|---|
2019 թվականի դեկտեմբերի 10 | ||
| ||
Նախորդող | Միկա Լինտիլյա | |
Կուսակցություն՝ | Ֆիննական կենտրոն | |
Կրթություն՝ | Լապլանդիայի համալսարան և Tornion yhteislyseon lukio? (2006) | |
Գիտական աստիճան՝ | մագիստրոս (2018) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1987[1][2] (37 տարեկան) | |
Ծննդավայր | Տորնիո, Լապլանդիա, Ֆինլանդիա[1][2] | |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա | |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Katri Briitta Ilona Kulmuni | |
Կայք՝ | katrikulmuni.fi | |
Պարգևներ | ||
Կատրի Կուլմունին ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 4-ին Թորնիոյում։ 2006 թվականին ավարտել է գիմնազիան։ 2010 թվականին ավարտել է Լապլանդիայի համալսարանը՝ ստանալով հասարակական գիտությունների բակալավրի աստիճան։ 2018 թվականին ստացել է հասարակական գիտությունների մագիստրոսի աստիճան։
Արագ սննդի ռեստորանում աշխատել է գանձապահ[4]։
2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսն աշխատել է արտաքին առևտրի և զարգացման նախարար Պաավո Վյայուրյունենի մամուլի քարտուղար։ 2015 թվականի ապրիլի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Լապլանդիայի ընտրատարածքից ընտրվել է 37-րդ գումարման Էդուսկունտայի (խորհրդարան) պատգամավոր՝ հավաքելով 9702 ձայն։ 2015 թվականից «Ֆինլանդիա - Ռուսաստան» ընկերության նախագահն է։ 2019 թվականի հունիսի 6-ին Ռինեի կաբինետում հրաժարվել է պաշտոնից՝ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնին անցնելու պատճառով։
2019 թվականի ապրիլի 14-ի խորհրդարանական ընտրություններում երկրորդ ժամկետով վերընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր՝ հավաքելով 8423 ձայն։
2019 թվականի սեպտեմբերին Կուվոլում կայացած արտահերթ կուսակցական համագումարում «Ֆինլանդիայի կենտրոն» կուսակցության նախագահի ընտրություններում Կատրի Կուլմունիի օգտին տրվել է 1092 ձայն, իսկ Անտի Կայկոնենի օգտին՝ 829 ձայն[5]։
2019 թվականի սեպտեմբերին նշանակվել է վարչապետի տեղակալ։
2019 թվականի դեկտեմբերի 10-ին Մարինի կաբինետում ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.