Կարագ
մթերք / From Wikipedia, the free encyclopedia
Կարագ, կաթնամթերքային արտադրատեսակ, որն ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից։ Այն օգտագործվում է թե՛ որպես հացի վրա քսուք, թե՛ որպես սնունդ պատրաստելու համար խոհարարական պարագա։ Բացի այդ՝ կարագն օգտագործվում է նաև որպես պատրաստի սնունդին համային առավել բարձր հատկություններ հաղորդելու համար հավելում։
Տեսակ | սննդային բաղադրամաս |
---|---|
Ենթատեսակ | կաթնամթերք, Q26869352?, Q26882158?[3] և fat spread? |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 8 հազարամյակ |
Հիմնական | սերուցք և կաթ |
Butter Վիքիպահեստում |
Կարագ պատրաստելու համար չափազանց կարևոր է կաթի առավել սննդարար, հեշտ անջատվող, յուրահատուկ և որակով օժտված բաղադրամասը՝ կաթնայուղը։ ԱՊՀ երկրներում արտադրվում է մոտ 20 տեսակի կարագ՝ 52-82,5 % յուղայնությամբ, 16-35 % ջրի 1-2,5-3,0 % չոր յուղազուրկ մնացորդային նյութի պարունակությամբ։ Կաթնայուղն օրգանիզմում մարսվում է բարձր՝ 97 % գործակցով, իսկ պլազմայի չոր նյութերը՝ 94,1 %։ Կաթնայուղի լիարժեքությունը պայմանավորված է նաև նրանում առկա ճարպալուծ՝ A, E, PP, B1, C վիտամիններով, β կարոտինով և կենսաբանական այլ ակտիվ նյութերով։