Կարակորում

From Wikipedia, the free encyclopedia

Կարակորումmap

Կարակորում (մոնղ.՝ Хархорин, միջնադարում՝ Խարա-Խորին), քաղաք Մոնղոլիայում, Ուվեր-Խանգայան այմակի Խարխորին սոմոնի կենտրոն՛ նախկինում՝ Մոնղոլական կայսրության մայրաքաղաքը 1220-1260 թվականներին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարակորում (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Կարակորում
մոնղ.՝ Хархорин, Хар Хорум
Thumb
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
ՀամայնքՈւվերխանգայ
Հիմնադրված է1220 թ.
Առաջին հիշատակում1220
Մակերես20,5 կմ²
Պաշտոնական լեզումոնղոլերեն
Բնակչություն8 977 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+7
Thumb
Կարակորում (Մոնղոլիա)
Փակել

Պատմություն

Հիմնադրում

Քաղաքը Օրխոն գետի վերին ավազանում 1220 թ-ին հիմնադրել է մոնղոլական պետության հիմնադիր Չինգիզ խանը։ Գոյատևել է մինչև 16-րդ դարը։ Կարակորումի վերաբերյալ տեղեկություններ պահպանվել են չինական տարեգրություններում, եվրոպական ճանապարհորդներ Պլանո Կարպինիի, Մարկո Պոլոյի հուշագրություններում, հայ պատմիչների մոտ։ Քաղաքատեղում կատարվել են պեղումներ։ Քաղաքի հարավարևմտյան մասում բացվել են խան Ուգեդեյի պալատի մնացորդները։ Ուսումնասիրվել են քաղաքի առևտրա-արհեստավորական թաղամասերը և այլ շինություններ։

Հեթում թագավորի այցը Կարակորում

Կիլիկյան Հայաստանի գոյատևումն ապահովելու և մոնղոլ Մանգու խանի հետ խաղաղության, փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու նպատակով Հեթում Ա թագավորը 1254 թ-ին այցելել է Կարակորում։ Կարակորում ճանապարհորդության ժամանակ Հեթում արքային ուղեկցել է Խաչենի մեծ իշխան Հասան Ջալալ Դոլան, իր որդի Աթաբեկ-Իվանեի և կնոջ հետ։ 1254 թ-ին գնալուց և 1255 թ-ին վերադառնալուց թագավորը մի քանի ամսով հյուրընկալել է Արարատյան կողմնակալության գահակալ տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի Վարդենիս գյուղի դղյակում։

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարակորում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 299 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.